Եմենի տեսարժան վայրերը
Եմենն ունի մոտ 3 հազար տարվա պատմություն։ Այս երկիրը գոյություն է ունեցել նույնիսկ նախքան Արաբական թերակղզում իսլամի տարածումը։
Եվ այս երկրի հազարամյա մշակույթն այսօր շարունակում է կենդանի մնալ։ Սանայում դեռևս կարելի է հանդիպել քարից ու ցեխից կառուցված շինությունների։
Եմենի բնակչությունը կազմում է մոտ 27 միլիոն մարդ, որոնք արաբախոս են։
Սոկոտրա կղզին Եմենի տեսարժան վայրերից է, որը գտնվում է երկրի հարավում։ Կղզում աճում է ծառի մի ետսակ, որը նման չէ ձեր տեսած ծառերից ոչ մեկին։ Վերևից այն ունի հսկա բրոկկոլիի տեսք, տերևների հաստ փնջով։ Այս ծառն անվանում են Վիշապի արյուն, քանի որ դրանից հոսում է կարմիր հյութ
Ալ-Սալեհ մզկիթը Եմենի տեսարժան վայրերից է, որը գտնվում է Սանայում։ Մզկիթը համարվում է այս շրջանի պատմամշակութային վայրերից մեկը և ունի 160 մետր երկարությամբ 4 մինարեթ, 4 գմբեթ և 2 փոքր մինարեթ։
Սանայի լեգենդար ամրոցը նույնպես Եմենի պատմամշակութային տեսարժան վայրերից է, որը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների։
Ալ-Մուքալլան Եմենի կարևորագույն նավահանգիստներից է, որը գտնվում է երկրի հարավում։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են շրջել զբոսանավով ու ծանոթանալ քաղաքին։
Զաբիդը Եմենի հնագույն քաղաքներից է, որը հայտնի է որպես «Անապատի Չիկագո»։ Քաղաքն ունի 16-րդ դարով թվագրվող հողաշեն տներ, որոնցից մի քանիսը յոթ հարկանի են:
Ալ Հաթիբը Եմենի գեղատեսիլ գյուղերից է, որը գտնվում է Սանայի մերձակայքում։ Չնայած դեպի գյուղ տանող ճանապարհի բարդությանը և դրա բարձր դիրքրին, շատ մարդիկ ցանկանում են այն ետսնել։
Ադենի ծովածոցը գտնվում է Արաբական ծովում և մի կողմից կապված է Ադեն քաղաքին, մյուս կողմից՝ Կարմիր ծովին։
Այս վայրն իր անունը ստացել է Հարազի լեռներից։ Այստեղ կան միջնադարյան գյուղեր ու բարձր ժայռերի վրա կառուցված ամրոցներ։
Քավքաբան պատմական քաղաքը գտնվում է Եմենի հյուսիս-արևմուտքում։ Քաղաքի մզկիթը և գեղեցիկ պատմական տները ժամանակին զարմացնում էին զբոսաշրջիկներին:
Ամեն տարի, տարբեր առիթներով, այդ թվում՝ Ղոդսի համաշխարհային օրը, որը Պաղեստինի ժողովրդին աջակցության օրն է, Եմենի ժողովուրդը մասնակցում է բազմամիլիոնանոց երթերի։