Հարավաֆրիկյան հանրապետությունն ընդգծել Սիոնսիտական ռեժիմի նկատմամբ միջազգային ճնշում գորածդրելու անհրաժեշտոթյունը 
(last modified Thu, 07 Mar 2024 13:22:16 GMT )
Մարտ 07, 2024 16:52 Asia/Tehran
  • Հարավաֆրիկյան հանրապետությունն ընդգծել Սիոնսիտական ռեժիմի նկատմամբ միջազգային ճնշում գորածդրելու անհրաժեշտոթյունը 

Գազայում շարունակվող պատերազմի և Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության ֆոնին, Հարավաֆրիկյան Հանրապետությունն Արդարադատության  միջազգային դատարանից պահանջել է ռեժիմի դեմ ավելի կոշտ քայլեր ձեռնարկել։

«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում սովը կանխելու ուղղությամբ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է․ «Գազայում գտնվող 2,3 միլիոն պաղեստինցիների անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար ավելի շատ միջոցների կարիք կա»։
Ավելի վաղ, ՀԱՀ-ն Արդարադատության դատարան հայց էր ներկայացրել Իսրայելի դեմ՝ Ցեղասպանության մասին կոնվեցնիան խախտելու պատճառով։ 
ՀԱՀ նախագահի պաշտոնական խոսնակ  Վինսենթ Մագուինյան ընդգծել է Արդարադատության  միջազգային դատարանի կողմից  Գազայում ցեղասպանության կանխման ուղղությամբ ավելի շատ քայլեր անելու անհրաժեշտությունը։
Հարաֆարիկյան Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա փետրվարի 25-ին կայացված վճռով, դատարանը Սիոնիստական ռեժիմից պահանջել է միջոցներ ձեռնարկել Գազայում ցեղասպանությունը կանխելու համար։
Վերջին հինգ ամիսների ընթացքում Գազայում ընթացող պատերազմի հետևանքով,  նահատակվել է ավելի քան 30 հազար 700, վիրավորվել՝ ավելի քան 72 հազար  մարդ։
Միջազգային հանրությունը պահանջում է հրադադար հաստատել Գազայի հատվածում, սակայն Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն դեմ են հրադադարի հաստատմանը։