Իսրայելի Հասբարա նախագծի նպատակն է խաբել միջազգային հանրությանը
Պաղեստինի ժողովրդի դեմ իր հանցագործությունների շարունակմանը զուգահեռ, արևմտյան ԶԼՄ-ներում հրապարակվող լուրերի բովանդակությունը հիմնականում ռեժիմի օգտին է։
Համաշխարհային լրատվամիջոցները Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացրել են որպես «երկու կողմերի հակամարտություն», փորձելով ձևացնել, թե պահպանում են չեզոքության սկզբունքը։ Այդ տրամաբանության համաձայն՝ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունը, որի հետևանքով զոհվել են հազարավոր պաղեստինցիներ, որակվում է որպես «ինքնապաշտպանություն՝ մարդկանց որպես վահաններ օգտագործող ՀԱՄԱՍ-ի հարձակումներից»։
Իսրայելը լավ գիտի, որ իրականությունը ձևավորում է ընկալումը։ Ու ռեժիմը կարող է անպատեժելիորեն շարունակել իր ռազմական հանցագործությունները, քանի որ գոյություն ունի հզոր քարոզչամեքենա, որի միջոցով հնարավոր է հակադարձել պաղեստինցիների նկատմամբ հանցագործությունները դատապարտելու ու պաղեստինցիներին համերաշխություն հայտնելու համաշխարհային ալիքին։
Հասբարա եբրայերեն նշանակում է բացատրություն։ Դա քարոզչության ձև է հանրային դիվանագիտության համատեքստում և Իսրայելին հնարավորություն է տալիս տեղեկատվական պատերազմը վարել իր ռազմավարական նպատակների ուղղությամբ։
Ըստ այդմ՝ հանրային դիվանագիտությունը պետք է դառնա արտաքին քաղաքականության առաջնահերթություն և համաշխարհային մասշտաբով խթանի Իսրայելի դրական իմիջը, հատկապես հաշվի առնելով 1948թ․ հետո ռեժիմի առջև ծառացած մարտահրավերները։
Հասբարա նախագիծն իրագործվում է տեսահոլովակների, ինֆոգրաֆիկայի և սոցիալական ցանցերում տարածված գրառումների և հեշթեգների տեսքով, որոնք քարոզվում են Իսրայելի ռեժիմի կողմից: Իսկ ծրագրի նպատակն է լրատվամիջոցների օգնությամբ փոխել դիվանագետների, քաղաքական գործիչների և մարդկանց ընկալումն ու վերաբերմունքը ռեժիմի նկատմամբ։
Ծրագիրն իրականացնում են ռեժիմի տարբեր կառույցները, կազմակերպությունները, հետազոտական կենտրոնները, համալսարանները, ՀԿ-ները։
Եվ ի վերջո, այս ծրագրի նպատակն է խեղաթյուրել պաղեստինցիների հասարակական պատկերը և նրանց անմարդկային կերպարով ներկայացնել արևմտյան լսարանին ու այդպխիսով մեղմել Իսրայելի նկատմամբ հնչող քննադատությունը։