Եթե Իսրայելը չոչնչանա, այն կմնա որպես վտանգավոր օրինակ՝ աշխարհում
X ցանցում վերահրապարակելով Eye on Palestine օգտատիրոջ գրառումը, մեկ այլ օգտատեր Իսրայելին անվանել է «դաժանության սահմանն անցած ռեժիմ»։
Նա գրել է․ «Իսրայելը կոտրել է հանցագործության և ցեղասպանության խարանը ներկայիս, այսպես ասած քաղաքակիրթ դարաշրջանում։ Ռեժիմն անցել է դաժանության սահմանը և համաշխարհային ոճրագործներին սատանայական ինքնավստահություն փոխանցել։ Աշխարհին դառը օրեր են սպասվում։ Քանի որ այսուհետ աշխարհի չարագործներն իրենք իրենց հարց են տալու թե՝ ինչո՞ւ միայն ԱՄՆ-ն ու ու Իսրայելը և ինչո՞ւ ոչ՝ մենք»։
Օրերս Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցում Իսրայելի զինվորների իրականացրած ոճրագործությունները, այդ թվում՝ ռամադան սուրբ ամսվա ընթացքւոմ պաղեստինցի կանանց բռնաբարություններն ու գնդակահարությունները, բողոքի մեծ ալիք են բարձրացրել ամբողջ աշխարհում։
Բժշկական կենտրոնների և հիվանդանոցների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է, որը սիոնիստները կատարում են վերջին օրերին՝ անտեսելով միջազգային կառույցների նախազգուշացումները։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելը զանգվածային ջարդեր է իրականացնում Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին, կոտորելով Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին:
Վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների արդյունքում նահատակվել է ավելի քան 32 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 74 հազարը:
Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ Բրիտանիայի վարած գաղութատիրության քաղաքականության շրջանակում և տարբեր երկրներից հրեաների ներգաղթի միջոցով։ Ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին: Այդ ժամանակից սկսած, Իսրայելը վարում է պաղեստինցիների ցեղասպանության ու նրանց հողերին տիրանալու քաղաքականությունը։