Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել
Ապրիլ 01, 2024 12:03 Asia/Tehran
Երկուշաբթի առավոտյան լրատվական աղբյուրները հաղորդել են Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի շրջակայքից սիոնիստական բանակի նահանջի, հարյուրավոր պաղեստինցիների նահատակության և վիրավորվելու և շենքի ամբողջական ավերման մասին:
«Ալ Ջազիրա»-ն հաղորդել է, որ երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվելու ընթացքում, հիվանդանոցի որոշ մասնաշենքեր լիովին քանդվել են, իսկ այլ մասնաշեքներում հրդեհի բռնկումից և իսրայելական բանակի նահանջից հետո, տարածքում հայտնաբերվել են պաղեստինցիենրի տասնյակ դիեր։
Սիոնիստական բանակի ռադիոն այսօր հաղորդել է Ալ-Շաֆա հիվանդանոցի երկշաբաթյա պաշարման ընթացքում նահատակել է ավելի քան 200 պաղեստինցի, ևս 900 հոգի ձերբակալվել է։