Գրավյալ տարածքներում խանութների դարակները դատարկվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i216268-Գրավյալ_տարածքներում_խանութների_դարակները_դատարկվել_են
Եբրայական լրատվամիջոցները հաղորդել են, որ Լիբանանի հետ սահմանակից օկուպացված տարածքների հյուսիսային ճակատում լարվածության աճի և Իրանի արձագանքից վախենալու  պատճառով սիոնիստական ​​համայնքում խուճապ և խառնաշփոթ է տիրում։ Մարդիկ  գրոհել են խանութները  սննդամթերք և կենցաղային տեխնիկա գնելու,   իսկ  բանկոմատներից գումար հանելու համար։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2024 12:50 Asia/Tehran

Եբրայական լրատվամիջոցները հաղորդել են, որ Լիբանանի հետ սահմանակից օկուպացված տարածքների հյուսիսային ճակատում լարվածության աճի և Իրանի արձագանքից վախենալու  պատճառով սիոնիստական ​​համայնքում խուճապ և խառնաշփոթ է տիրում։ Մարդիկ  գրոհել են խանութները  սննդամթերք և կենցաղային տեխնիկա գնելու,   իսկ  բանկոմատներից գումար հանելու համար։ 

«Վալա» լրատվական կայքը հաղորդել  է, որ ռազմաօդային ուժերի պատրաստվածության վիճակի  բերվելու, զինվորականների  արձակուրդի տրամադրումը չեղարկվելու,  իսրայելական բանակի պահեստազորայիններին  զորակոչելու և Իրանի  հնարավոր հարձակումից վախենալու պատճառով, շուկաները լի են մարդկանցով։ Նրանք  մթերում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Իսրայելի  քաղաքների մեծ մասում խանութների դարակները դատարկվել են, իսկ հանքային ջուրն ու սննդամթերքները խանութներում արդեն մի քանի շաբաթ է,որ սպառվել են: