Հպանցիկ հայացք Պաղեստինի բնակչության վիճակագրությանը՝ Իսրայելի ռեժիմի հաստատումից ի վեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i217936-Հպանցիկ_հայացք_Պաղեստինի_բնակչության_վիճակագրությանը_Իսրայելի_ռեժիմի_հաստատումից_ի_վեր
Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ, Պաղեստինի վիճակագրության կենտրոնական կազմակերպությունը հայտարարել է, որ 1948 թվականի Նակբայի օրվանից հետո պաղեստինցիների թիվը Պաղեստինում և նրա սահմաններից դուրս մոտ 10 անգամ ավելացել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2024 13:21 Asia/Tehran
  • Հպանցիկ հայացք Պաղեստինի բնակչության վիճակագրությանը՝ Իսրայելի ռեժիմի հաստատումից ի վեր

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ, Պաղեստինի վիճակագրության կենտրոնական կազմակերպությունը հայտարարել է, որ 1948 թվականի Նակբայի օրվանից հետո պաղեստինցիների թիվը Պաղեստինում և նրա սահմաններից դուրս մոտ 10 անգամ ավելացել է:

«Նակբա» բառը պաղեստինցիների և հասարակական կարծիքի հիշողության մեջ երկու շատ վատ բան է հիշեցնում․ առաջինը` 1948 թվականին Սիոնիստական ​​ռեժիմի ձևավորումը, և երկրորդ` այդ ժամանակ ավելի քան 800 հազար պաղեստինցիների վտարումն իրենց հայրենիքից: Նակբայի օրը ոչ միայն խորհրդանիշն է այն աղետի, որը պատահեց Պաղեստինի հողին այդ տարի, այլ նաև ցույց է տալիս այն դժվարությունները և խնդիրները, որոնք պարտադրվել են այս ժողովրդին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:

1948 թվականից սկսած օկուպացիոն ռեժիմի գործողություններից են ավելի քան 675 քաղաքների և գյուղերի ոչնչացումը, պաղեստինյան տարածքների գրավումն ու սիոնիստական ​​բնակավայրերի վերածումը, պաղեստինցիների վտարումը, պաղեստինյան ժառանգության և ազգային ինքնության հետքերի ոչնչացումը և արաբական տեղանունների փոխարինումը եբրայերեն անուններով։

Այս հանցագործությունների նպատակը պաղեստինցիներին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու չարաբաստիկ ծրագրի իրականացումն է, սակայն տարբեր կազմակերպությունների վիճակագրության համաձայն՝ թվում է, թե սիոնիստների այս ​​նետն էլ է քարի դիպչել ու ձախողվել։

Այս կապակցությամբ Պաղեստինի վիճակագրության կենտրոնական կազմակերպությունը հայտարարել է, որ 1948 թվականի Նակբայի օրից հետո պաղեստինցիների թիվը Պաղեստինում և նրա սահմաններից դուրս մոտ 10 անգամ ավելացել է ։

Այս վարչությունը իր հաղորդագրության մեջ հայտարարել է․

  Չնայած 1948 թվականին մոտ մեկ միլիոն պաղեստինցիների և 1967 թվականի հունիսյան պատերազմից հետո ավելի քան 200,000 պաղեստինցիների տեղահանմանը, 2023 թվականի վերջին աշխարհում պաղեստինցիների ընդհանուր թիվը հասել է 14,63 միլիոնի։

Ըստ այս վիճակագրության՝ դրանցից 5,55 միլիոնը ապրում է Պաղեստինում, իսկ մոտ 1,75 միլիոն պաղեստինցի՝ 1948 թվականին օկուպացված տարածքներում, արաբական երկրներում ապրող պաղեստինցիների թիվը կազմում է մոտ 6,56 միլիոն, իսկ մոտ 772 հազար պաղեստինցի էլ ապրում է օտար երկրներում։

Պաղեստինի վիճակագրության կազմակերպության հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Այսպիսով, Պաղեստինում պաղեստինցիների թիվը հասել է մոտ 7,3 միլիոնի, մինչդեռ հրեաների թիվը, մինչև 2023 թվականի վերջը, գնահատվում է 7,2 միլիոն, ինչը նշանակում է, որ Պաղեստինում պաղեստինցիների թիվն ավելի շատ է, քան Հրեաներինը»։

Այս հաղորդագրության մեջ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ 76-ամյա հակամարտությունում պաղեստինցի զոհվածների թվի մասին ասվում է, որ 1948 թվականի Նակբայի օրվանից մինչ այժմ սիոնիստների կողմից նահատակվել է ավելի քան 134,000 մարդ՝ ի պաշտպանություն պաղեստինցի ազգի իրավունքների։

Համաձայն այս զեկույցի՝ 2000 թվականի Ալ-Աքսայի ինթիֆադայի սկզբից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը զոհվածների թիվը կազմել է մոտ 46500-ի, իսկ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի մայիսի 7-ը զոհվել է ավելի քան 35 հազար պաղեստինցի։

Պաղեստինի վիճակագրության կազմակերպությունը նաև հայտնել է, որ Գազայի պատերազմի զոհերի թվում կան ավելի քան 14,873 երեխա, 9,801 կին և ավելի քան 141 լրագրող և թղթկից, իսկ ավելի քան 7,000 քաղաքացի էլ անհետ կորած է, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Այս վիճակագրության համաձայն՝ օկուպացիոն ռեժիմի կողմից Գազայի վրա հարձակման սկզբից մինչ այժմ  Հորդանան գետի արեւմտյան ափի  տարբեր շրջաններում նահատակվել է 492 պաղեստինցի։

Այսօր Սիոնիստական ​​ռեժիմը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև․ մի կողմից՝ բախվել է ներքին խիստ տարաձայնությունների, իսկ մյուս կողմից՝ իր խաղաքարտերը բացահայտվել են աշխարհին, և այս հարցը հանգեցրել է նրա հանցագործությունների դեմ բողոքի ցույցերի ալիքի ձևավորմանը ամբողջ աշխարհում և նույնիսկ նրա դաշնակից ու աջակից հանդիսացող  երկրում՝ ԱՄՆ-ում:

Այսօր, մի քանի տասնամյակ հանցագործությունից հետո, Սիոնիստական ​​ռեժիմը, միջազգային ճնշումներից ու ներքին տարաձայնություններից բացի, բախվել է դիմադրության տարբեր ճակատների դաշինքին՝ Պաղեստինից մինչև Լիբանան, Եմեն և Իրաք, մի դաշինք, որը շփոթեցրել է սիոնիստներին. Որովհետև Գազայում դիմադրության ծանր հարվածներից բացի, եմենցիները մի կողմից խափանել են նրա ծովային առևտուրը Կարմիր ծովում, Արաբական ծովում և Հնդկական օվկիանոսում հատուկ և եզակի գործողություններով, մյուս կողմից Հեզբոլլահն է օկուպացված տարածքների հյուսիսային ճակատում իրենով զբաղեցրել  Սսիոնիսստական բանակի ուժի մի մասը, իսկ իրաքյան դիմադրությունն էլ թիրախավորում է Թել Ավիվի կենսական օբյեկտները:

 

Նկատի ունենալով Նակբայի օրվանից սկսած 76 տարիների դիմադրության արդյունքները՝ այսօր պաղեստինյան խմբերի և տարածաշրջանի այլ դիմադրության խմբերի միջև միասնականությունը լավագույն լուծումն է  մանկասպան և զավթիչ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարում։ Որովհետև սիոնիստները ոչ մի կերպ չեն հասկանում և չեն պահպանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ծրագրերը, և ներկայիս ձևով դիմադրությունը, առավել քան երբևէ, կարող է պաղեստինյան ազգին հասցնել իր վերջնական իդեալական փուլին՝ ազատագրելու իրենց գրավյալ հողը և իրացնելու իրենց իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը։

 

Աղբյուր՝

Մոհամմադ Թահերի, Համիդ. 2024. Պաղեստինի օկուպացիայի տարեդարձը. 76 տարի Նակբա և դիմադրություն, որը վերաիմաստավորեց ուժերի հարաբերակցությունը, ԻՍՆԱ