Եմենի զինուժի հրթիռային հարձակումը ամերիկյան ավիակիր նավի վրա
(last modified Fri, 31 May 2024 14:32:43 GMT )
Մայիս 31, 2024 18:02 Asia/Tehran
  • Եմենի զինուժի հրթիռային հարձակումը ամերիկյան ավիակիր նավի վրա

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Կարմիր ծովում ամերիկյան ավիակիր նավի վրա հրթիռային հարձակման մասին։

Ամերիկյան և բրիտանական կոալիցիան հարձակվել է Եմենի մայրաքաղաք Սանայի և երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի վրա, ինչի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել ավելի քան 30 մարդ։

Այս հարձակման ժամանակ թիրախ է դարձել Եմենի արեւմուտքում ծովափնյա քաղաքի «Ալ Հոկ» ենթաշրջանում գտնվող ռադիոյի շենքը։ Այս հարձակումներից հետո Եմենի ուժերը թիրախավորել են տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներտ:

Այս առնչությամբ, ըստ Mehr լրատվական գործակալության, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիըն հայտարարություն է տարածել ամերիկյան «Էյզենհաուեր» ավիակիրի վրա հրթիռային հարձակման մասին՝ ի պատասխան այդ երկրի մայրաքաղաքի և մի շարք այլ քաղաքների վրա  ԱՄՆ-ի և Բրիտանիայի վերջին հարձակումների, Գազայի հալածյալ ժողովրդին աջակցությունը շարունակելու համար։

Սարիըն ասել է, որ Եմենի զինված ուժերը չեն վարանի ուղղակիորեն և անհապաղ պատասխանել այս երկրի տարածքի դեմ ցանկացած նոր ագրեսիային՝ թիրախավորելով սպառնալիքների բոլոր աղբյուրները, ինչպես նաև  Կարմիր ծովում և Արաբական ծովում ամերիկյան ու բրիտանական բոլոր թշնամական թիրախները:

Եմենի զինված ուժերի խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի հանցագործություններն ու ագրեսիան չեն խանգարի նրանց կատարել իրենց կրոնական, բարոյական և մարդասիրական պարտականությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, և իրենց գործողությունները կշարունակվեն մինչև Գազայի հատվածի դեմ ոտնձգության ավարտը և պաղեստինյան ճնշված ժողովրդի պաշարման վերացումը։

Անցած ամիսներին, Գազայում «Ալ-Աքսայի փոթորկի» գործողության մեկնարկից հետո, Եմենի բանակը, ի աջակցություն պաղեստինյան ժողովրդի դիմադրության, թիրախավորել է Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբի նեղուցում մի քանի նավեր, որոնք պատկանել են Ղուդսն օկուպացրած ռեժիմին կամ այն նավերը, որոնք մեկնելից են եղել պաղեստինյան օկուպացված տարածքներ: