ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մի խումբ պաղեստինամետ ուսանողներ ձերբակալվել են
(last modified Thu, 06 Jun 2024 08:44:31 GMT )
Հունիս 06, 2024 12:14 Asia/Tehran
  • ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մի խումբ պաղեստինամետ ուսանողներ ձերբակալվել են

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Պաղեստինը կազատագրվի» կարգախոսով շարժման մասնակից մոտ 60 ուսանողներ, ովքեր բողոքում են Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ, գրավել են ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի նախագահի գրասենյակը և պահանջել դադարեցնել համագործակցությունն այն ընկերությունների հետ, որոնք կապված են Գազայում Իսրայելի պատերազմի հետ։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում և Եվրոպայում մեծ ուսանողական շարժում է սկսվել՝ ի աջակցություն Պաղեստինի։ Ոստիկանությունը ձերբակալել է  մեծ թվով ցուցարարների։

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում մեկնարկած ցույցերը, չնայած ամերիկյան իշխանությունների ճնշումներին,  տարածվեցին  երկրի այլ համալսարաններում, ներառյալ Յեյլը,   Հարվարդը, Տեխասը և Հարավային Կալիֆոռնիան, իսկ ավելի ուշ՝ նաև եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ավստրալիայի համալսարաններում։

Սիոնիստական ցեղասպան ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ և մարդու իրավունքների ու միջազգային կազմակերպությունների լռության պայմաններում, ավելի քան ութ ամիս ցեղասպանության է ենթարկում Գազայի անպաշտպան ժողովրդին։

Սակայն պատերազմի ութ ամիսների ընթացքում ռեժիմը, բացի ջարդերից, ավերածություններից, ռազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնության կազմակերպությունների ռմբակոծումից և Գազայի հատվածում սովի տարածումից, այլ արդյունքի չի հասել: