Իսրայելն արդյոք ընկնում է Լիբանանի Հեզբոլլահի ծուղակը
Լիբանանի հարավային մասերի վրա Իսրայելի ռազմական արշավի և հարձակման հավանականության վերաբերյալ լրատվամիջոցների և քաղաքական շշուկների տարածման հետ մեկտեղ ակտիվացել են ենթադրությունները Իսրայելին հակահարված տալու դիմադրության պատրաստվածության մասին:
Լիբանանի Հեզբոլլահի ստեղծման հիմքում ընկած փիլիսոփայությունն այն էր, որ սիոնիստական օկուպացիոն ուժերը դուրս մղվեն Լիբանանից և թույլ չտրվի Իսրայելին կրկին ներխուժել Լիբանան: Mehr լրատվական գործակալությունը վերջերս մի հոդվածում անդրադարձել է Իսրայելի խոցելիությանը Հեզբոլլահի հանդեպ: ParsToday-ի այս հոդվածում մենք կանդրադառնանք այս խնդրին:
Հեզբոլլահի և Իսրայելի միջև հակամարտությունն ու պատերազմը սկսվել է 1980-ականների սկզբին, երբ հիմնադրվեց Հեզբոլլահը: Հեզբոլլահի և Իսրայելի միջև 2000 և 2006 թվականների պատերազմները հետ մղեցին սիոնիստական ուժերին և պատմական այս ձեռքբերումը ամրագրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի միջոցով:
Ալ-Աքսա փոթորկի գործողությունից հետո փորձագետները առաջ են քաշել հավանականությունը, որ 17 տարի անց Հեզբոլլահի և Իսրայելի միջև նոր ճակատամարտ կարող է սկսվել:
Չնայած ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Քաթարի որոշ դիվանագիտական ջանքերին՝ այս սցենարը կանխելու համար, թվում է, որ լարվածության շրջանակը նոր մակարդակի է հասել, և ցանկացած պահի հնարավոր է Իսրայելը արշավի Լիբանան հարավային հատվածների վրա։
Լիբանանի Հեզբոլլահի ռազմական հնարավորությունները
Հեզբոլլահի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս շարժման ուժերի թիվը գնահատվում է շուրջ 100 հազար մարդ։ Իհարկե, որոշ արևմտյան աղբյուրներ այս թիվը հայտարարում էին 50 հազար մարդ (30 հազար ակտիվ և 20 հազար պահեստազորային ուժեր):
Sky News-ը իր հաղորդման մեջ հայտարարեց, որ Լիբանանի Հեզբոլլահի հրթիռների թիվը հասնում է 100.000-ի, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ այդ թիվը կազմում է 150-ից 200 հազար հրթիռ:
Լիբանանյան դիմադրության հրթիռների միաժամանակյա արձակումը թույլ կտա թիրախավորել Իսրայելի կարևոր ենթակառուցվածքները, ինչպիսիք են Հայֆայի նավահանգստում ամոնիակի պահեստավորման ցիստեռնները: իսրայելական բանակի դեմ մարտերում Հեզբոլլահի այլ ռազմավարական զենքերից են նրա անօդաչու թռչող սարքերը, որոնք երկաթյա գմբեթը իրենցով զբաղեցնելով՝ կարող են ուղղակիորեն թիրախավորել այս պաշտպանական համակարգը։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Հեզբոլլահի «Ալմաս» հրթիռների միջոցով իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգի թիրախավորման կադրերի հրապարակումը դիմադրության վերջին անակնկալներից մեկն էր Իսրայելի պաշտպանության ստորաբաժանումների համար:
Հակատանկային և հականավային հրթիռները ևս սիոնիստների հերթական մղձավանջն են Հեզբոլլահի դեմ հնարավոր ճակատամարտում, որը կարող է արթնացնել 33-օրյա պատերազմի հիշողությունները։
Հեզբոլլահի նաև թունելների և խրամատների ցանց ունի Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմանին, որը պատերազմի ընթացքում կարող է անակնկալի բերել Իսրայելին տարբեր սահմանային կետերում: Այս գաղտնի թունելները թույլ են տալիս «Հեզբոլլահին» թիրախավորել իսրայելական տանկերն ու զրահափոխադրիչները տարբեր տեսակի դիպուկահարներով, հակազրահային հրթիռներով և թեթև ԱԹՍ-ներով: Այս թաքնված ցանցի այլ կարողություններից է Հեզբոլլահի ուժերի ներթափանցումն Իսրայելի խորքերը:
Օգտագործելով հյուսիսային ճակատի բնական վիճակը՝ Հեզբոլլահի ասիմետրիկ ուժերը կարող են շատ ավելի արդյունավետ հարվածել Իսրայելին, քան 17 տարի առաջ։
Հաշվի առնելով Հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների շարքը, հնարավոր է, որ հյուսիսային սահմաններում անվտանգություն հաստատելու համար Իսրայելն ընտրել է համակողմանի պատերազմի տարբերակը՝ դիվանագիտական բանակցությունների փոխարեն և ձգտում է թուլացնել Հեզբոլլահին հյուսիսային սահմաններում:
Այժմ պետք է սպասել ու տեսնել՝ արդյոք Նեթանյահուն իր վրա կվերցնի՞ Լիբանանի վրա հարձակվելու ռիսկը, թե՞ կնախընտրի լարվածության վերահսկման քաղաքականությունը։