Հունիս 16, 2024 16:03 Asia/Tehran
  • Արդյոք աշխարհը պատրա՞ստ է ընդունել ծայրահեղ Եվրոպային

Եվրոպական միության խորհրդարանի վերջին ընտրություններում ծայրահեղ աջերը հսկայական թռիչք կատարեցին և շահեցին մի շարք երիտասարդների ձայները կանաչ մայրցամաքի առանցքային երկրներում:

Կորոնավիրուսի համաճարակից, Ուկրաինայում պատերազմից և կենցաղային ծախսերի ճգնաժամից հետո եվրոպական մայրցամաքի շատ երիտասարդներ աստիճանաբար անցել են դեպի պոպուլիստական ​​և ծայրահեղ աջ կուսակցություններ։

Ըստ Parstoday լրատվական գործակալության՝ ծայրահեղ աջ կուսակցությունները հաջորդական ճգնաժամերից հետո երիտասարդության մտահոգությունները դարձրին իրենց նախընտրական արշավի հիմնական կիզակետը, որի արդյունքում այս կուսակցություններն առաջատար դարձան Եվրախորհրդարանի ընտրություններում։

Ըստ վերլուծաբանների, աջակողմյան կուսակցությունների հարաբերական գերակայությունը հաղորդակցման ուղիներում, ինչպիսիք են տեսանյութերի փոխանակման հարթակներն ու հավելվածները, ինչպես նաև սոցիալական ցանցերի մեսենջերները, եղել են երիտասարդ սերնդի հետ ավելի շատ շփվելու նրանց հաջողության հիմնական գործոնը:

Ըստ Euronews-ի կողմից վկայակոչված հարցման արդյունքների, ներգաղթը զսպել ցանկացող ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նկատմամբ աջակցությունը, մինչև քսանհինգ տարեկան երիտասարդների շրջանում աճել է 11 տոկոսով և հասել 16 տոկոսի, որի պատճառով «Այլընտրանք» կուսակցությանը երկրորդ տեղն է զբաղեցնել խորհրդարանական ընտրություններում։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Գերմանիայի Կանաչների կուսակցությունն այս ընտրություններում ստացել է երիտասարդության ձայների միայն 11%-ը, ինչը անցյալի համեմատ նվազել է 23%-ով։

Ծայրահեղ աջ կուսակցությունների առաջնորդներ

 

IPSOS-ի հարցման արդյունքների համաձայն, Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան «Ազգային հասարակություն» կուսակցությունը հավաքել է 18-ից 24 տարեկան երիտասարդների ձայների 25%-ը, ինչը 10%-ով ավելին է նախորդ շրջանի համեմատ։

Լեհաստանում 18-ից 29 տարեկան ընտրողների շրջանում ծայրահեղ աջ Կոնֆեդերացիային աջակցությունը 18,5-ից հասել է 30,1 տոկոսի՝ ծայրահեղ աջերին դարձնելով այս տարիքային խմբի առաջին ընտրությունը:

Գերմանացի երիտասարդների շրջանում կատարված վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանց 57%-ը սոցիալական ցանցերի միջոցով հետևում է նորություններին և քաղաքական իրադարձություններին.

Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը, ինչպես շատ այլ ավանդական քաղաքական գործիչներ, ընդամենը մի քանի ամիս առաջ միացավ TikTok-ին:

Իսպանիայում «Լուիս Պերեսը», որը հայտնի է որպես սոցցանցերում ազդեցիկ մարդ (ինֆլյուենսեր), Instagram-ում և Telegram-ում արտագաղթի դեմ արշավ սկսելուց հետո, հաջողել է գրավել երիտասարդների ձայների 6,7%-ը

Մինչդեռ ծայրահեղ աջակողմյան Vox կուսակցությունը, որը լայնածավալ գործունեություն է ծավալում Tik Tok-ում, հավաքել է մինչև 25 տարեկան երիտասարդների ձայների 12,4 տոկոսը։

Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ապագայում աշխարհն ավելի ռասիստական ​​հակում ունեցող ծայրահեղ Եվրոպայի ականատես է լինելու։