Հունիս 17, 2024 16:46 Asia/Tehran
  • Արդյո՞ք Բեն Գվիրի պահվածքը վկայում է Իսրայելի վարչական կառուցվածքի փլուզման մասին

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն այս օրերին ոչ միայն այս ռեժիմի կաբինետի նախարարներից է, այլև ամեն տեղ գնում և խառնվում է բոլոր գործերին։

Բեն-Գվիրը նա է, ով իր աշխատանքի առաջին օրերին մի խումբ սիոնիստների հետ և ռազմական աջակցությամբ, սադրիչ գործողությամբ հարձակվեց Ալ-Աքսա մզկիթի վրա։

Ըստ Pars Today-ի, իսրայելական «Հաարեց» թերթը մի հոդվածում գրել է. -Բեն-Գվիրը ղեկավարում է ոստիկանությունը, նա փոխել է նրա գործադիր քաղաքականությունը, նա դաժան է վերաբերվում արաբներին և անզգույշ է վերաբերվում հրեաներին, ովքեր գնում են Տաճարի լեռ»։Haaretz թերթի թղթակից Գոշ Բրիները այս հոդվածում ասել է. -Նախարարը հրամաններ է տալիս ոստիկաններին, միջամտում է նշանակումներին, վիճելի սպաների պաշտոնն է բարձրացնում։ Նա ահաբեկում է ընդդիմությանը և իր քաղաքական դոկտրինն է ներարկել ոստիկանությանը։Հոդվածում նշված է, որ նույնիսկ անվտանգության կառույցներն այժմ վրդովված են այն փաստից, որ Բեն Գվիրը շատ ավելի շատ է ներգրավված, քան նախարարը։

Բեն Գվիրի հրամանով Թել Ավիվում վերջերս հակակառավարական ցուցարարների ձերբակալությունից հետո, Իսրայելի ոստիկանության անվտանգության բարձրաստիճան աղբյուրն ասել է.-«Նախարարը սարսափեցրել է ոստիկանական բանակի բոլոր հրամանատարներին։ Բեն Գվիրը գրավել է ոստիկանությունը»։Եղելությունն այն էր, որ անցած շաբաթ երեկոյան Թել Ավիվում, ինչպես միշտ, անցկացվեցին հակակառավարական ցույցեր, թեև ցուցարարները ոչ մի փողոց չէին փակել, բայց տեղական ժամանակով ժամը տասին տարօրինակ հրաման արձակվեց Կապլան-Բեգին խաչմերուկում, և ոստիկանական ուժերը ջրցան մեքենաներով գործի անցան:Այդ դեպքի ընթացքում 33 տղամարդ և կին ձերբակալվեցին առանց պատճառի, իսկ մեծ թվով ցուցարարներ ցրվել են ոստիկանական բռնությունների արդյունքում։

Մյուս կողմից, Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իսրայելի բանակը ևս 15 գումարտակների կարիք ունի պատերազմում իր պարտականությունները կատարելու համար։ Իսրայելական բանակը պահեստային ուժերից բաղկացած գումարտակներ ստեղծելով, փորձում է ժամանակավոր լուծում գտնել այս խնդրին։Գազայում պատերազմի սկզբից ինը ամիս անցնելով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը բանակի պահեստազորը համալրելու և նոր ուժեր հավաքագրելու համար ծախսել է ավելի քան 40 միլիարդ շեքել, որը կազմում է ավելի քան 10 միլիարդ 741 միլիոն դոլար։