Սիոնիստական ​​ռեժիմի ծրագիրը` պատերազմից հետո արաբական երկրների մասնակցությամբ Գազան կառավարելու վերաբերյալ
(last modified Fri, 28 Jun 2024 14:41:23 GMT )
Հունիս 28, 2024 18:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի ծրագիրը` պատերազմից հետո արաբական երկրների մասնակցությամբ Գազան կառավարելու վերաբերյալ

Ամերիկյան մի պարբերական հայտնել է, որ ամերիկյան կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնություն են տվել  Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարի առաջարկած ծրագրին՝ պատերազմի ավարտից հետո արաբական երկրների ռազմական ուժերի մասնակցությամբ Գազայի հատվածը կառավարելու համար։

The Washington Post-ը, հղում անելով ամերիկացի դիվանագետներին, հայտնել է, որ Վաշինգտոնը համաձայնել է Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտի նախագծին՝ պատերազմի ավարտից հետո Գազայի կարգավիճակը որոշել համար։

Ամերիկյան այս հրատարակությունը հավելում է, որ Գալանտի առաջարկած ծրագիրը, որը ներկայացվել է ամերիկյան իշխանություններին Սիոնիստ պատերազմի նախարարի վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, ներառում է պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածի կառավարման գործում արաբական երկրների ռազմական ուժերի մասնակցությունն ու ներկայությունը՝ Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։

Սա այն դեպքում, երբ արաբական այն երկրները, որոնք Սիոնիստական ​​ռեժիմի հետ փոխզիջումային տարբերակի կողմանակից են, հայտարարել են, որ դեմ են լինելու Իսրայելի առաջարկած ցանկացած ծրագրի, որը չի ներառում Գազայի հետագա կառավարման հարցում Ինքնավար  վարչակազմի մասնակցությունը։

Այս երկրներն ընդգծում են Պաղեստինի անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը, և դա Գալանտի առաջարկած ծրագրում մերժված հարց է։

Վերջին ամիսներին երեք երկրներ՝ Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան, ինչպես նաև Հայաստանը ճանաչել են Պաղեստին պետությունը, ինչը մեծացրել է ճնշումը օկուպացված տարածքներում պաղեստինյան կառավարության ձևավորման համար։