ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական բնակավայրերի կառուցումը
(last modified Fri, 05 Jul 2024 07:29:02 GMT )
Հուլիս 05, 2024 10:59 Asia/Tehran
  •  ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական բնակավայրերի կառուցումը

ՀԱՄԱՍ-ը մի հայտարարությամբ դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 5 հազար նոր բնակելի միավորներ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը:

Ավելի վաղ, ռեժիմի կաբինետը հաստատել էր Հորդանան գետի արևմտյան ափին 5 հազար 300 բնակելի միավոր կառուցելու՝ ֆինանսների նախարար Բեզալել Սմութրիջի առաջարկը։ Հարկ է նշել, որ օկուպացված տարածքներում բնակավայրերի կառուցումն անօրինական է։՛

ՄԱԿ-ի ԱԽ-ն ավելի վաղ մի հայտարարությամբ դատապարտել էր Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի կողմից բնակելի միավորների կառուցման ծրագիրը, սակայն ռեժիմը շարունակում է իր քաղաքականությունն անտեսելով ու խախտելով ՄԱԿ-ի որոշումները։

Պաղեստինյան «Սամա»  գործակալության հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է․ «Հորդանան գետի արևմտյան ափին 5 հազար 300 նոր բնակավայրեր կառուցելու որոշման հաստատումը վկայում է միջազգային բոլոր օրենքների և բանաձևերի նկատմամբ ռեժիմի ծայրահեղ անհարգալից վերաբերմունքի և պաղեստինյան նոր հողեր գրավելու քաղաքականությունը շարունակելու մասին։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ նման որոշումները պաղեստինցիներին ստիպում են ավելի ամուր դիմադրել։ ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը հորդորել է արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայում պաղեստինցի ժողովրդի դեմ դաժան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: 

Պաղեստինյան ինքնավարության խոսնակ  Բիլ Աբուրդինն արձագանքելով ռեժիմի այս որոշմանը հայտարարել է, որ պատերազմն ու բնակավայրերի կառուցումը ոչ մեկի  անվտանգությունը չեն ապահովելու։

Նշելով, որ որոշման նպատակն է կանխել պաղեստինյան անկախ պետության ստեղծումը, նա հավելել է․ «Սիոնիստական ռեժիմի այս որոշման համար պատասխանբատու է ԱՄՆ-ն»։

Հատկանշալկան է, որ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին հայտարարել է, որ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու հարցում Դիմադրությունը և Պաղեստինի ժողովուրդը չեն վստահում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ԱՄՆ կառավարությանը։

Իսկ խմբավորման ղեկավարներից Մահմուդ Մարդավին հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլը պետք է սկսել զգուշավոր լավատեսությամբ, հավելելով, որ պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ն օկուպանտ ռեժիմի բանակին թույլ չի տա մնալ Գազայում։

Ավելի վաղ, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Գազայում հրադադարի շուրջ  բանակցությունները մեկնարկելու են այսօր՝ Դոհայում։

Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 14-րդ ալիքը հաղորդել է, որ ռեժիմի բանակի ղեկավարները պատրաստ են ցանկացած գնով ընդունել ՀԱՄԱՍ-ի հետ ցանկացած գործարք, և նրանց համար կարևորը պատերազմի դադարեցումն է։

Իսկ 12-րդ ալիքը հաղորդել է, որ իսրայելական բանակցային թիմի անդամները մտահոգված են, որ Նեթանյահուի մերձավորները կփչացնեն հրադադարի մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը։

Գազայի հատվածում ավելի քան 9 ամիս  շարունակվող անարդյունք պատերազմի ընթացքում  Սիոնիստական ռեժիմը բացի հանցագործությունից, ջարդերից, ավերածություններից, պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնության կազմակերպությունների ռմբակոծումից, սովի տարածումից բացի այլ արդյունքի չի հասել։ Իսկ հանցագործությունների պատճառով ռեժիմի հեղինակությունը համաշխարհային հանրության մոտ նվազել է։