Իսրայելում բողոքի ակցիաներ են. իշխանություններին այսօր «դիմադրության օր» է հայտարարված
Նախատեսվում է զանգվածային երթ դեպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:
Իսրայելում բողոքի ակցիաներ են։ Շարժման մասնակիցները հուլիսի 7-ը կառավարությանը համազգային «դիմադրության օր» են հայտարարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վաղ առավոտից հարյուրավոր ցուցարարներ սկսել են արգելափակել մայրուղիները երկրի տարբեր մասերում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել և անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածից պատանդներին: Ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալությունները։
Զանգվածային հանրահավաքներ կանցկացվեն Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և տասնյակ այլ քաղաքներում:
Կազմակերպիչների տվյալներով՝ ցերեկը Թել Ավիվում ցույց է անցկացվել Իսրայելի աշխատավորների համընդհանուր ֆեդերացիայի շենքի դիմաց։
Ցույցերը գագաթնակետին կհասնեն կիրակի երեկոյան, երբ բազմահազարանոց հանրահավաքը կհասնի Թել Ավիվում կառավարական շենքերի համալիրին:
Նախատեսվում է նաև զանգվածային երթ դեպի Երուսաղեմում վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:
Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: