Հուլիս 22, 2024 10:27 Asia/Tehran
  • Ամերիկա-բրիտանական ագրեսոր կոալիցիան ռմբակոծել է Եմենը

Ամերիկա-բրիտանական ագրեսոր կոալիցիան 4 անգամ ռմբակոծել է Եմենի Հոդեյդա նահանգի ալ-Սալիֆ քաղաքում գտնվող «Ռաս Իսա» քաղաքացիական նավահանգիստը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Եմենի ԶԼՄ-ները հայտարարել են, որ Հաջա նահանգի Միդի շրջանի «Բահիս» շրջանը նույնպես երկու անգամ ենթարկվել է ամերիկա-բրիտանական ագրեսոր կոալիցիայի ավիահարվածներին։ 

Հարձակումներն իրականացվել են Հոդեյդա նավահանգստի վրա հարձակումից 24 ժամ անց։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է  6 մարդ, 3 մարդ անհետ կորել է, ևս 83-ը վիրավորվել են։

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ այս հարձակումներին Եմենի պատասխանը վճռական է լինելու։

Պիտակ