Ամերիկա-բրիտանական ագրեսոր կոալիցիան ռմբակոծել է Եմենը
Հուլիս 22, 2024 10:27 Asia/Tehran
Ամերիկա-բրիտանական ագրեսոր կոալիցիան 4 անգամ ռմբակոծել է Եմենի Հոդեյդա նահանգի ալ-Սալիֆ քաղաքում գտնվող «Ռաս Իսա» քաղաքացիական նավահանգիստը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Եմենի ԶԼՄ-ները հայտարարել են, որ Հաջա նահանգի Միդի շրջանի «Բահիս» շրջանը նույնպես երկու անգամ ենթարկվել է ամերիկա-բրիտանական ագրեսոր կոալիցիայի ավիահարվածներին։
Հարձակումներն իրականացվել են Հոդեյդա նավահանգստի վրա հարձակումից 24 ժամ անց։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 6 մարդ, 3 մարդ անհետ կորել է, ևս 83-ը վիրավորվել են։
Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ այս հարձակումներին Եմենի պատասխանը վճռական է լինելու։
Պիտակ