Ամերիկաբնակ հրեա ցուցարարները պահանջել են հրադադար հաստատել Գազայում
Հարյուրավոր պաղեստինամետ հրեա ցուցարարներ մասնակցել են ԱՄՆ Կոնգերսի շենքում կայացած բողոքի ցույցին, պահանջելով վերջ դնել Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականցվող ջարդերին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով նահատակվել է 39 հազար 90 մարդ, վիրավորվել՝ 90 հազար 147 մարդ։ Այս հարձակումներն արժանացել են համաշխարհային հանրության քննադատությանը, սակայն Իսրայելի ռեժիմը շարունակում է իր հանցագործությունները։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ պաղեստինամետ հրեա ցուցարարները վանկարկել են «Թող ապրի Գազան», «Ազատ Պաղեստին» և «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» կարգախոսները։
Նրանք կոչ են արել դադարեցնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը և էմբարգո կիրառել ռեժիմի դեմ: Հաղորդվում է, որ ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ, որոնցից ոմանք ձերբակալվել են բողոքի ակցիայից հետո։
Սա առաջին դեպքը չէ, երբ հրեաները բողոքի ցույց են անում՝ ի նշան համերաշխության պաղեստինցիների հետ։ Բազմաթիվ հրեաներ մասնակցել են պաղեստինամետ բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում՝ Իսրայելի հանցագործությունների սկզբից ի վեր: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ՝ ելույթ ունենալու Կոնգրեսում։ Այցի շրջանակներում նա հանդիպելու է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդել էին Թել Ավիվ ամերիկյան զենքի նոր խմբաքանակի ժամանելու մասին: Սիոնիստական ռեժիմի վարչապետն ԱՄՆ կատարած այցից առաջ հայտարարել էր, որ այցի նպատակներից է երախտագիտություն հայտնել Բայդենին՝ աջակցության համար։