Սիոնիստական ռեժիմը վախենում է Իրանի և Դիմադրության ճակատի պատասխանից
Սիոնիստական ռեժիմի հանցագործ ղեկավարները սարսափով են սպասում Իրանի և Դիմադրության ճակատի պատասխանին։
Ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտը պահանջել է ստեղծել կոալիցիա «Իրանից և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներից» պաշտպանվելու համար, քանի որ վախենում է Դիմադրության առանցքի ջախջախիչ հարձակումներից։
Իսրայելի պատերազմի նախարարությունը նաև հայտարարել է, որ Գալանտը հեռախոսազրւոյց է ունեցել Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հեյլիի հետ՝ «բոլոր ճակատներում Իսրայելը պաշտպանելու իսրայելցի զինվորականների պատրաստակամության վերաբերյալ և ընդգծել Իրանից և Իրանի աջակցությունը վայելող խմբերից Իսրայելը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծելու անհրաժեշտությունը»:

Սիոնիստական մամուլը գրում է․ «Իրանական լրատվամիջոցները մեզ խելագարության են հասցրել հոգեբանական պատերազմով»։
Սիոնիստական ռեժիմը լիակատար զգոնությամբ սպասում է Դիմադրության առանցքի երկու ղեկավարների սպանության պատասխանին։ Նահատակներ Իսմայիլ Հանիեի և Ֆուադ Շեքարի սպանության վրեժը լուծելու Դիմադրության առանցքի հայտարարություններից հետո, Սիոնիստական ռեժիմը հոգեբանական պատերազմի վիճակում է։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են հուլիսի 31-ին Թեհրանում իրականացված հարձակման ժամանակ։
Հանիեյի նահատակության կապակցությամբ հղած ցավակցական ուղերձում, ԻԻՀ առաջնորդը նշել է․ «Այս գործողությամբ հանցագործ և ահաբեկչական Սիոնիստական ռեժիմն իր համար դաժան պատիժ սահմանեց։ Մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրանից, ով Իրանի տարածքում սպանել է Իսմայիլ Հանիեյին»։
Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների պատճառով, Իրանի զինված ուժերը և Դիմադրությունը պատրաստ են պատժել ռեժիմին։ Վերջին ամիսներին Լիբանանի Հեզբոլլահը և Դիմադրության մյուս խմբերը մարտադաշտում անուղղելի վնասներ են հասցրել Սիոնիստական ռեժիմին։
Իսկ Թեհրանում Իսմայիլ Հանիեյի սպանությունն ավելի է միավորել Դիմադրության առանցքի խմբավորումներին՝ Թել Ավիվին ու տարածաշրջանում ռեժիմի դաշնակից ու աջակից ԱՄՆ-ին դիմակայելու հարցում։ Լիբանանի «Հեզբոլլահի» և օկուպացված տարածքների Դիմադրության խմբերի գործողությունները նույնպես վկայում են Սիոնիստական ռեժիմին դիմակայելու նրանց լիակատար պատրաստակամության մասին:
Սիոնիստական ռեժիմի ղեկավարները, որոնք տարածաշրջանում լարվածության և ճգնաժամի հիմնական պատճառն են, այժմ պետք է անհանգստանան իրենց գործողությունների հետևանքների համար:
Տակտիկական գործողություններն ու ռազմական հնարավորությունների կիրառումը կարող են արդյունավետ դեր ունենալ Սիոնիստական ռեժիմին պատժելու համար, որի միակ նպատակը Պաղեստինը ոչնչացնելն ու անմեղ մարդկանց սպանելն է։
«Ճշմարիտ խոստում» գործողության ժամանակ, որն իրականացվեց ի պատասխան Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակման, Իրանը ցույց տվեց, որ ունի ագրեսորներին պատժելու տարբեր ու առաջադեմ գործիքներ։ Իրանի տարածաշրջանային հզորությունն այնպիսին է, որ դա խոստովանում են անգամ սիոնիստները։
Վերջին ամիսներին Դիմադրության ճակատի գործողությունները թուլացրել են Սիոնիստական ռեժիմին և միևնույն ժամանակ մեծացրել տարածաշրջանի ժողովուրդների համակրանքն Իրանի և Դիմադրության ճակատի նկատմամբ։
Տարածաշրջանում զարգացումների միտումը ցույց է տալիս, որ Իրանը խիստ կարձագանքի սիոնիստների չարամիտ գործողություններին։