Իսրայել․ «ձայնը խեղտող» ռեժիմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221394-Իսրայել_ձայնը_խեղտող_ռեժիմ
Կարծիքների և խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեեկուցողը  դատապարտել է Իսրայելի ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածում «Ալ Ջազիրա»-ի երկու լրագրողների դեմ դիտավորյալ հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2024 13:47 Asia/Tehran
  • Իսրայել․ «ձայնը խեղտող» ռեժիմ

Կարծիքների և խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեեկուցողը  դատապարտել է Իսրայելի ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածում «Ալ Ջազիրա»-ի երկու լրագրողների դեմ դիտավորյալ հարձակումը:

Իրանական Ուսանողական լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի կարծիքների և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողը երեքշաբթի օրը դատապարտել է Իսրայելի ցեղասպան ռեժիմի կանխամտածված հարձակումը Al-Jazeera-ի լրագրող Իսմայիլ Ալ-Ղուլի և օպերատոր Ռամի Ալ-Ռիֆիի վրա, ինչը հանգեցրեց նրանց նահատակությանը, և այս գործողությունը համարել է հարձակում լրատվամիջոցների ազատության վրա և միջազգային օրենքների խախտում։

ՄԱԿ-ի կարծիքների և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողը  հավելել է, որ Իսմայիլ ալ-Ղուլը թիրախավորվել է Գազայում այն դեպքում, երբ նա կրում էր լրագրողական ժիլետ:

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցն ու օպերատորը զոհվել են չորեքշաբթի օրը Իսրայելի ​​ռեժիմի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Ալշաթիի ճամբարում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար նահատակ Իսմայիլ Հանիեի տան մոտակայքում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է 165 լրագրող։