Մեկնաբանություն- Եռակողմ հայտարարության հետ Նեթանյահուի համաձայնության մյուս կողմը
Ոչ մի երաշխիք չկա, որ եռակողմ հայտարարության հետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությունը վկայում է նրա լուրջ ցանկության մասին՝ առաջ մղելու Գազայի պատերազմին վերջ տալու ապագա բանակցությունները:
Հակադարձելով Գազայի մասին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի հայտարարության՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի գրասենյակը հայտարարել է.- Այս ռեժիմը բանակցողներ կուղարկի օգոստոսի 15-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար: Երեք երկրները՝ ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը, ուրբաթ առավոտյան համատեղ հաղորդագրությամբ հայտարարեցին, որ Գազայում հակամարտությունը դադարեցնելու և բանտարկյալներին ազատ արձակելու համաձայնությունն ավարտված է և պետք է վերջնական տեսքի բերվի առանց հապաղելու:
Այս երկրներն ասել են, որ մնացել է միայն համաձայնագրի մանրամասները, որոնց վրա պետք է աշխատել։
Հայտարարության համաձայն՝ «ամիսների աշխատանքից հետո միջնորդները պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել ՀԱՄԱՍ-ին ու Իսրայելին»։
Այս երկրները կոչ են արել ՀԱՄԱՍ-ին և Սիոնիստական ռեժիմին վերսկսել բանակցությունները Դոհայում կամ Կահիրեում՝ մեկ շաբաթից վերջնական մանրամասները վերջնական տեսքի բերելու և դրա իրականացումը սկսելու համար։
Այս համաձայնագիրը հիմնված է 2024 թվականի մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայտարարված և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևով հաստատված սկզբունքների վրա։
Ըստ Times of Israel կայքի՝ հիմնվելով մինչ այժմ հրապարակված մանրամասների վրա՝ կողմերը շարժվում են դեպի եռափուլ համաձայնագիր, որը կսկսվի Գազայից մի շարք իսրայելցի բանտարկյալների ազատ արձակմամբ և այդ տարածքների որոշ հատվածներից օկուպացիոն ուժերի նահանջով։Դոհայում և Կահիրեն մի քանի ամիս շարունակ բանակցություններ են տեղի ունեցել ՀԱՄԱՍ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև:
Սակայն Թել Ավիվի իշխանությունների ծավալապաշտության պատճառով, կողմերի միջև վերջնական համաձայնության չկայացավ։
Նեթանյահուի կողմից Գազայում պատերազմը դադարեցնելու եռակողմ բանակցությունները խոչընդոտելու պատճառն այն է, որ պատերազմի դադարեցմամբ ոչ միայն կավարտվի Նեթանյահուի քաղաքական կյանքը, այլև դա կարող է հիմք հանդիսանալ նրա քրեական հետապնդման համար՝ թե գրավյալ տարածքների ներսում իսրայելցի գերիների ազատ արձակման և նրանց սպանության հարցում նրա թերացումների պատճառով և թե արտաքին դաշտում Գազայում ռազմական հանցագործությունների կատարման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի կայացրած վճռի պատճառով:
Այս տեսանկյունից, շատ հավանական է, որ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի եռակողմ հայտարարության տեսքը մեղմելու Նեթանյահուի շարժառիթը ժամանակ շահելն է՝ հաղթահարելու Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության հետևանքով առաջացած ներքին և միջազգային ճնշումները և խուսափել Իրանի պատասխանից։ Այն, ինչ ուժեղացնում է այս հավանականությունը, Նեթանյահուի հայտարարությունն է Time ամսագրին տված հարցազրույցում, որտեղ ասել է. «Ես համաձայն չեմ որևէ համաձայնագրի, որը երաշխավորում է պատանդների վերադարձը, բայց վերջ չի դնում ՀԱՄԱՍ-ի իշխանությունը Գազայում»:
Սակայն ոչ ՀԱՄԱՍ-ն է ընդունում այդ ամբարտավանությունը, ոչ էլ Գազայի ժողովուրդն է ընդունում կառավարություն առանց ՀԱՄԱՍ-ի, և Գազայի ժողովուրդն ապացուցեց իր հավատարմությունը ՀԱՄԱՍ-ին և Դիմադրության խմբերին անցած 10 ամիսների ընթացքում՝ դիմանալով բոլոր տեսակի ճնշումներին։
ՀԱՄԱՍ-ը նաև ցույց տվեց, որ հաստատակամորեն կշարունակի իր ճանապարհը` Իսմայիլ Հանիեին փոխարինող ընտրելով Յահյա ալ-Սանվարին, ում Իսրայելը մեղադրում է Ալ-Աքսայի գործողությունը կազմակերպելու մեջ: Այդ հիմամբ, հավանաբար Նեթանյահուն նոր ահաբեկչություն կիրականացնի։