Գազայում պատերազմի սկզբից նահատակվել է 500 բժիշկ և բոժաշխատող
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայում պատերազմի սկզբից նահատակվել է 500 բժիշկ և բոժաշխատող, հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են։
Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների սկզբից ի վեր ավելի քան 310 բուժաշխատող է ձերբակալվել, մոտ 500 մարդ նահատակվել է, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Ոչնչացվել է շտապօգնության 130 մեքենա, ավելի քան 340 անգամ հարձակման են ենթարկվել բժշկական կենտրոններն ու բուժաշխատողները։
Նշվում է, որ ջրի և կոյուղու վատ վիճակը, ինչպես նաև գերբնակեցումը հանգեցրել են հիվանդությունների աճին և վաղաժամ մահացությանը։ Ջրի և սանիտարական տարրական պայմանների բացակայության պատճառով ավելի քան 1,7 միլիոն տեղահանված մարդ կանգնած է աղետային իրավիճակի առաջ։
Աշխատուժի և առողջապահական միջոցների, այդ թվում՝ անզգայացնող միջոցների և հակաբիոտիկների պակասի հետևանքով փրկարարները լուրջ խնդիրներ են ունենում մարդկանց կյանքը փրկելու հարցում:
Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր մոտ 40 հազար մարդ նահատակվել է, ևս 92 հազարը՝ վիրավորվել։ Հազարավոր մարդիկ դեռևս փլատակների տակ են, և փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ուժերը չեն կարողացել դուրս բերել նրանց։