ԱՄՆ-ն խոստովանել է, որ Իսրայելի բանակը ձախողվել է
(last modified Thu, 15 Aug 2024 07:37:05 GMT )
Օգոստոս 15, 2024 11:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն խոստովանել է, որ Իսրայելի բանակը ձախողվել է

Ամերիկացի և սիոնիստ պաշտոնյաները խոստովանել են, որ իսրայելական բանակը Գազայում պարտություն է կրել, իսկ ՀԱՄԱՍ-ի թուլացման հավանականությունն էլ ավելի է նվազել։

Iran Press-ի հաղորդմամբ՝  New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի և սիոնիստ պաշտոնյաներին, գրել է, որ Իսրայելը Գազայում արել է այն, ինչ կարողացել է, սակայն ՀԱՄԱՍ-ի թուլացման հավանականությունը զգալիորեն նվազել է։

Չնշելով անուններ, թերթը գրել է․ «Գազայում պահվող սիոնիստ գերիներին չեն կարող վերադարձնել ռազմական ճանապարհով»։

Ըստ թերթի՝ պաշտոնայներն ասել են․ «Իսրայելը Գազայում փորձեց վնասել ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցը, սակայն չկարողացավ ոչնչացնել այն։ Թունելների ցանցը շատ ավելի մեծ է, քան ակնկալում էր Իսրայելը և այն ՀԱՄԱՍ-ի համար շատ արդյունավետ գործիք է»։

Ամերիկյան թերթը հավելում է․ «Պենտագոնի պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը չի կարողացել ապացուցել որ ունի կարողություն՝ Գազայում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների անվտանգությունն ապահովելու համար»։