Իսրայելցի պատանդների ընտանիքները հանրահավաքի են դուրս եկել Թել Ավիվում եւ Երուսաղեմում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221704-Իսրայելցի_պատանդների_ընտանիքները_հանրահավաքի_են_դուրս_եկել_Թել_Ավիվում_եւ_Երուսաղեմում
Դոհայում այսօր վերսկսվող բանակցությունների հետ կապված՝ պատանդների ընտանիքները եւ նրանց կողմնակիցները հանրահավաքի են դուրս եկել Թել Ավիվում եւ Երուսաղեմում՝ կոչ անելով համաձայնություն կնքել, տեղեկացրել է Times of Israel-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2024 13:38 Asia/Tehran
  • Իսրայելցի պատանդների ընտանիքները հանրահավաքի են դուրս եկել Թել Ավիվում եւ Երուսաղեմում

Դոհայում այսօր վերսկսվող բանակցությունների հետ կապված՝ պատանդների ընտանիքները եւ նրանց կողմնակիցները հանրահավաքի են դուրս եկել Թել Ավիվում եւ Երուսաղեմում՝ կոչ անելով համաձայնություն կնքել, տեղեկացրել է Times of Israel-ը։

Հանրահավաքների շրջանակում կանայք երթով անցել են Գեորգ թագավորի փողոցով Երուսաղեմում՝ վանկարկելով, որ զոհված պատանդների արյունը «կառավարության ձեռքերին է»։

Թել Ավիվում կառավարող «Լիքուդ» կուսակցության կենտրոնակայանի առջեւ ակտիվիստները պահել են պաստառ՝ հետեւյալ գրությամբ. «Հափշտակվել են ողջ, թողնվել են մեռնելու։ Անհապաղ գործեք»։