«Հեզբոլլահը» ցուցադրել է իր ստորգետնյա հրթռիային օբյեկտները
Լիբանանի «Հեզբոլլահն» առաջին անգամ տեսանյութ է հրապարակել իր ստորգետնյա հրթիռային քաղաքի մասին:
ԻՌՆԱ-ն հղում անելով «Ալ-Մանար» ցանցին, հայտնում է, որ Լիբանանի «Հեզբոլլահն» հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են կադրեր «Էմադ 4» ստորգետնյա հրթիռային օբյեկտից։
«Ալ Մայադն» ցանցը հաղորդել է, որ հրթիռային գաղտնի օբյեկտն ունի հակառակորդի հարձակումներին պատասխանելու բավարար ուժ։
Տեսանյութում արաբերեն, եբրայերեն և անգլերեն լեզուներով հնչում է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի սպառնալիքը՝ ցանկացած նոր պատերազմի և Պաղեստինի ողջ տարածքը թիրախավորելու հնարավորության վերաբերյալ։
«Էմադ 4» ստորգետնյա հրթիռային օբյեկտից բացի, տեսանյութում երևում են նաև լեռան ստորոտին տեղակայված հրթիռային կայանները։
Հատկանշական է, որ Սիոնիստական ռեժիմի բանակի միացյալ շտաբի նախկին տնտեսական խորհրդականը վերջերս ասել էր, որ հրթիռային պաշարներով Լիբանանի «Հեզբոլլահը» համաշխարհային հնգյակում է։