ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ․ Իսրայելի ցեղասպան ռեժիմի հանցագործություններն աննախադեպ են
Նշելով, որ 2023թ հոկտեմբերի 7-ից մինչ օրս Գազայում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է․ «Իսրայելի ցեղասպան ռեժիմի հանցագործություններն աննախադեպ են»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտարարել է. ««Ամենաբարոյական» բանակը անխնա կոտորել է մոտ 41 հազար պաղեստինցիների, հիմնականում՝ կանանց և երեխաների, և նրանցից ավելի քան 10 հազարը դեռևս անհետ կորած են»։
Նա նշել է․ «Տեսեք, թե ինչպես են մոլեռանդները մեկնաբանում բարոյականությունը»։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 40 հազար 500-ի, իսկ վիրավորներինը՝ 92 հազար 401-ի, որոնցից 18․4%-ը կանայք են, 33%-ը՝ երեխաներ են, 8,6%-ը՝ ծերեր։
Գազայի վրա Իսրայելի հարձակումից ավելի քան 10 ամիս անց, տարածքի մեծ մասն ավերակների է վերածվել սննդամթերքի, մաքուր ջրի և դեղամիջոցների պակասի և շրջափակման հետևանքով:
Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ։ Դատարանը մի վճռով Իսրայելի ռեժիմից պահանջել է անհապաղ դադարեցնել հարձակումները հարավային Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ մայիսի 6-ի հարձակումից առաջ ապաստան էին գտել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ: