Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային հարձակումը Իսրայելի օդային հսկողության բազայի վրա
(last modified Fri, 23 Aug 2024 12:52:18 GMT )
Օգոստոս 23, 2024 16:22 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային հարձակումը Իսրայելի օդային հսկողության բազայի վրա

Լիբանանի Հեզբոլլահը մի քանի հրթիռներով թիրախավորել է Սիոնիստական ​​ռեժիմի Մերոն օդային հսկողության բազան:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության, Լիբանանի Հեզբոլլահը Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդին սատարող հայտարարության մեջ հաստատել է այսօրվա (ուրբաթ) հրթիռային գործողությունը բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող Մերոն օդային հսկողության բազայի դեմ՝ հայտնելով այդ կենտրոնի վնասների ու խոցման մասին:

Սիոնիստական ​​բանակի ռադիոն էլ հայտնել է. «Մերոն օդային հսկողության բազան խոցվել է լիբանանյան «Հեզբոլլահի» հակազրահային հրթիռով, որն արձակվել է Լիբանանի հարավից»։

Մինչդեռ եբրայական Walla կայքը հայտարարեց, որ անցած ամիս Լիբանանից Իսրայելի (օկուպացված Պաղեստին) ուղղությամբ արձակվել է 1091 հրթիռ, որը տարեսկզբի համեմատ եռապատկվել է։

Սիոնիստական ​​Walla լրատվամիջոցը գրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին Լիբանանում Հեզբոլլահի հետ բախումների սկզբից ի վեր սպանվել  է 43 սիոնիստ, վիրավորվել 271-ը։

Միևնույն ժամանակ, Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական ճյուղը՝ Էզեդդին Քասամ բրիգադները, հայտարարություն են տարածել, որ անօդաչու թռչող սարքով թիրախավորել են մի սիոնիստական ​​ռազմական կենտրոն, որը իրականացնում էր Նեցարիմ անցակետի վերահսկողությունն ու հրամանատարությունը:

Ի պատասխան անցած մի քանի ամիսներին Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի սարսափելի հանցագործություններին և այս տարածաշրջանում պաղեստինցիների ցեղասպանությանը, Հեզբոլլահը թիրախավորել է այս ռեժիմի ռազմական դիրքերը գրավյալ տարածքների հյուսիսում, ինչը վախ է առաջացրել այս տարածքներում ապրող սիոնիստների մոտ։

Մինչ այժմ տասնյակ հազարավոր սիոնիստներ հեռացել են Լիբանանի սահմանների մոտ գտնվող բնակավայրերից՝ վախենալով պաղեստինյան դիմադրության հարձակումներից։