Թել Ավիվի օդանավակայանը փակվել է «Հեզբոլլահի» հարձակումների վախից
Եբրայական լրատվամիջոցները հաղորդել են, որ Լիբանանի հարավից արձակվել է ավելի քան 200 հրթիռ և ԱԹՍ և Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է։
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմաններին լարվածության աճի ֆոնին, և քանի որ «Հեզբոլլահը» հայտարարել է Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելի կատարած հանցագործությանն իր պատասխանի մասին, Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանը փակվել է։
Ռեժիմի 12-րդ ալիքը հաղորդել է, որ օկուպացված Պաղեստին մեկնող ինքնաթիռները կուղղորդվեն վայրէջք կատարելու տարածաշրջանի այլ օդանավակայաններում: Հաղորդվում է նաև, որ տասնյակ չվերթներ հետաձգվել և ամբողջությամբ չեղարկվել են։
Սիոնիստական բանակի խոսնակ Ավիխայ Ադրեյը հայտարարել է. «Մենք գնահատել ենք «Հըզբոլլահի» պատրաստակամությունը՝ հրթիռներ արձակելու Իսրայելի ուղղությամբ, և այդ հարձակում իրականացրեցինք՝ սպառնալիքները վերացնելու նպատակով»։
Միաժամանակ, Իսլամական դիմադրության մարտիկները մեծ քանակությամբ հրթիռներով թիրախավորել են սիոնիստական թշնամու մի շարք դիրքեր ու զորանոցներ և «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերը։
Ի դեպ նշենք, որ Թել Ավիվի իշխանությունները բացել են քաղաքի բոլոր հանրային ռմբապաստարանները և չեղարկել հանրային միջոցառումները։