Սիոնիստ բանտարկյալ. Նեթանյահուի կաբինետը պարտություն է կրել հոկտեմբերի 7-ին
ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղ «Էզեդին Ալ-Ղասամ» բրիգադների կողմից հրապարակվել է վերջերս Գազայի հատվածում մահացած հայտնաբերված սիոնիստ բանտարկյալներից մեկի հետ զրույցի տեսագրությունը, որում նա քննադատում է գերիների ճակատագրի նկատմամբ Նեթանյահուի անտարբերությունը։
Iran Press-ի հաղորդմամբ՝ տեսանյութում, որը նկարահանվել է Գազայի հատվածում իր սպանությունից առաջ, Ուրի Դանինոն ասում է. «Այստեղ կենցաղային պայմանները շատ ծանր են, ջուր չկա, սնունդ չկա, լույս չկա, հարձակումները շարունակվում են և մեր կյանքը վտանգի տակ է»։
Նա ասում է․ «Բենիամին Նեթանյահուն ու նրա ռազմատենչ կաբինետը պարտություն կրեցին հոկտեմբերի 7-ին։ Նրանք ձախողեցին մեզ՝ ավանաբնակներիս պաշտպանելու իրենց առաքելությունը, և այսօր մեզ փրկելու ձախողված գործողություններից հետո, ուզում են մեզ իրար հետևից սպանել»։
Վերջում նա խնդրում է իր ընտանիքին և օկուպացված տարածքների բնակիչներին անել հնարավորը՝ բանտարկյալներին ազատելու համար։
Դանիոն այն 6 բանտարկյալներից մեկն է, որոնց մարմիններն իսրայելական բանակը հայտնաբերել է Գազայի հատվածից հարավ գտնվող Ռաֆահի թունելում։ Այդ միջադեպից հետո, արհմիության կոչով, երկուշաբթի օրը օկուպացված տարածքներում համազգային գործադուլ է անցկացվել։
«Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է, որ Թել Ավիվում ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ։
Երկուշաբթի և երեքշաբթի օրերին տասնյակ հազարավոր սիոնիստներ ցույցի են դուրս եկել ընդդեմ Բենիամին Նեթանյահուի և պահանջել համաձայնութան գալ ՀԱՄԱՍ-ի հետ Թել Ավիվ, օկուպացված Երուսաղեմ, Բեեր Շեբա և այլ օկուպացված պաղեստինյան քաղաքներում:
ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում ավելի շատ պահանջներ առաջարկելու Նեթանյահուի ու նրա կաբինետի գործողությունները խոչընդոտում են հրադադարի համաձայնագրին, զայրացնելով հասարակությանը և մեծացնելով ճնշումը վարչապետի վրա։