Օկուպացված տարածքներում՝ Իսրայելցիների աննախադեպ ցույցերը ընդդեմ նեթանյահուիի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i222740-Օկուպացված_տարածքներում_Իսրայելցիների_աննախադեպ_ցույցերը_ընդդեմ_նեթանյահուիի
Քաղաքատիպ ավաններում բնակվող իսրայելցիները երեկ երեկոյան (շաբաթ) Թել Ավիվում և օկուպացված տարածքների շատ այլ քաղաքներում շուրջ մեկ միլիոնանոց ցույց են անցկացրել այս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2024 14:35 Asia/Tehran

Քաղաքատիպ ավաններում բնակվող իսրայելցիները երեկ երեկոյան (շաբաթ) Թել Ավիվում և օկուպացված տարածքների շատ այլ քաղաքներում շուրջ մեկ միլիոնանոց ցույց են անցկացրել այս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։

Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է նկարներ, որտեղ պատկերված է իսրայելական ոստիկանության և ցուցարարների միջև բախումը, ովքեր փորձում էին փակել Թել Ավիվում գտնվող մայրուղին։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Նեթանյահուի դեմ այս ցույցը «ընդարձակ» է եղել մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, Կաֆր Սաբայում և Բերշեբայում, ու ցուցարարները պահանջել են անհապաղ համաձայնություն՝ Գազայի հատվածում մնացած իսրայելցի բանտարկյալներին ազատելու համար։

Ալ Ջազիրա-ի թղթակիցը հայտնել է նաև, որ ցուցարարները փակել են Այալոնի ճանապարհը Թել Ավիվի արվարձաններում և հրկիզել են տարբեր կենտրոններ:

Գազայի հատվածում նահատակների թիվը հասել է 41 հազար մարդու

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայում նահատակների թիվը հասել է 40972-ի, իսկ վիրավորներինը՝ 94761-ի։

Ըստ այս հաղորդագրության՝ սիոնիստական ​​զավթիչ ուժերը անցած օր ու գիշեր Գազայի հատվածում իրականացրել են 3 ջարդեր՝ թողնելով 33 նահատակ և 145 վիրավոր։

Համաձայն մի լրատվության, մի բեռնատարի վարորդ մտել է Հորդանանի և օկուպացված Պաղեստինի սահմանին գտնվող Ալ-Քարամա անցակետ, և սկսել է կրակել այս անցումի անվտանգության աշխատակիցների վրա և սպանել է 3 սիոնիստ զինվորների։

Ըստ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության՝ ալ-Քարամա անցակետի գործողության ընթացքում գործողություն իրականացնողը, ով հորդանանցի բեռնատարի վարորդ էր, սպանվել է անվտանգության ուժերի կողմից։ Իսրայելի եբրայական լրատվամիջոցները հաղորդել են, որ սպանված 3 անձինք Սիոնիստական ​​ռեժիմի սահմանային անցման վարչության հետ կապված անվտանգության գործակալներ են։