Սեպտեմբեր 13, 2024 11:09 Asia/Tehran
  • Մանամայում կայացել է պաղեստինցիների կողմնակիցների երթ

Երեկ երեկոյան Բահրեյնի մայրաքաղաքում կայացել է երթ՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Երթի մասնակիցները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։

Iran Press-ի հաղորդմամբ՝ Մանամայի Ալ-Դրազ շրջանում կայացած երթի մասնակիցները համերաշխություն են հայտնել Գազայի հետ և դատապարտել սիոնիստների կողմից Խան Յունիսում իրականացված հանցագործությունները: Երթի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշը։

2023թ հոկտեմբերի 7-ին Սիոնսիտական ռեժիմը պատերազմ սկսեց Գազայի դեմ և իրականացրեց աննախադեպ ցեղասպանություն։ Մինչ այժմ Գազայի հատվածում նահատակվել է 41 հազար պաղեստինցի, շուրջ 95 հազար մարդ վիրավորվել է։

Միջազգային կառույցները բազմիցս հայտարարել են, որ Գազայում տեղի ունեցողը ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության օրինակ է, սակայն Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների աջակցության շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել կանգնեցնել սիոնիստներին։

 

Պիտակ