Էրդողանի նոր ծրագիրը. Թուրքիային 6 ամիս ժամանակ է տրվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2230-Էրդողանի_նոր_ծրագիրը._Թուրքիային_6_ամիս_ժամանակ_է_տրվել
Թուրքիային 6 ամիս ժամանակ է տրվել նոր Սահմանադրություն մշակելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 12:18 Asia/Tehran
  • Էրդողանի նոր ծրագիրը. Թուրքիային 6 ամիս ժամանակ է տրվել

Թուրքիային 6 ամիս ժամանակ է տրվել նոր Սահմանադրություն մշակելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Երկրում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը մտադիր է նոր Սահմանադրություն ընդունել կառավարման նախագահական համակարգին անցումն ապահովելու համար: Խորհրդարանական խմբի շրջանակներում 4 քաղաքական ուժերից երեքական պատգամավոր փետրվարի 4-ից կաշխատեն նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ: «Մենք վճռական ենք տրամադարված դեպի նախագահական համակարգ ուղղվածություն ունեցող Սահմանադրություն մշակելու հարցում: Այդ նպատակով Թուրքիայում քարոզարշավ կիրականացվի», - ասել է Դավութօղլուն:

Նշենք, որ 2016-ի սկզբից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ մտցրեց նախագահական համակարգի անցնելու հարցը: Նա պնդում է, որ նախագահին հավելյալ լիազորություններով օժտելն իր անձնական նպատակը չէ: Էրդողանի կարծիքով՝ թուրքական հասարակության 55-60%-ը կողմ է նախագահական համակարգին: Ավելին, Էրդողանը վստահ է, որ նրանց թիվն առաջիկայում միայն աճելու է: «Մենք ընկերներ ունենք, ովքեր հանդես կգան այս հարցի շուրջ մեկնաբանություններով՝ մարդկանց բացատրելով, թե ինչ նշանակություն կունենա նախագահական համակարգը», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Turkish Weekly-ն:

Լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է այն սցենարը, որ եթե ԱԶԿ-ին չհաջողվի խորհրդարանում աջակցություն ստանալ Սահմանադրությունը փոխելու համար, ապա նրանք նպատակ ունեն այս հարցը դնել հանրաքվեի:

Մինչդեռ թուրքական ընդդիմությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանն ու նախագահական համակարգի հաստատմանը: Մասանավորպես, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը հատարարել է, որ Էրդողանը սկսել է ցույց տալ իր իրական նկրտումները:

«Գառան հագուստով գայլը սկսել է բացահայտել իր մտադրությունները», - ասել է Դեմիրթաշն՝ ընդգծելով, որ Էրդողանն իր նպատակներին հասնում է ոչ ժողովրդավարական մեթոդներով, հայտնում է Today’s Zaman-ը: «Սկզբում նա գրավեց պետությունը, լրատվամիջոցները, փողերը, դատական համակարգը և խորհրդարանը, իսկ հիմա նա ցանկանում է «շոկի դոկտրին» ստեղծել՝ օգտագործելով պատերազմն ու բռնությունը»,- նշել է քուրդ գործիչը:

Ի վերջո, մի՞թե նախագահական համակարգը Թուրքիայի առջև ծառացած ամենահրատապ խնդիրն է: Խոսելով այս մասին, գլխավոր ընդդիամդիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության նախագահն ընգծել է, որ «երկիրը վերածվել է պատերազմական գոտու»:

Ինչպես տեսնում ենք, Էրդողանը քայլ առ քայլ հասնում է իր նպատակներին՝ չնայած ամեն կողմից հնչող քննադատությանը՝ ապացուցելով, որ չի բավարարվելու, ինչպես ինքն է ասում, «Անգլիայի թագուհու» լիազորություններով:

armedia.am

2/2/2016