Սեպտեմբեր 27, 2024 11:34 Asia/Tehran
  • Եմենը բալիստիկ հրթիռներով հարձակում է իրականացրել  Թել Ավիվի վրա

Եմենը բալիստիկ հրթիռներով հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա։ ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մի քանի ժամ առաջ տեղի ունեցած հարձակման ընթացքում, օկուպացված Պաղեստինում հնչել են տագնապի ազդանշաններ։ Ավելի քան 2 միլիոն մարդ տեղակայվել է ապաստարաններում, իսկ Բեն Գուրիոն օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կան վիրավորներ։  Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը հաղորդել է, որ Եմենի հրթիռային հարձակման հետևանքով առնվազն 17 իսրայելցի է վիրավորվել, իսկ մի քանի ինքնաթիռ փոխել է թռիչքի ուղին և վայրէջք կատարել Հորդանանում:

Եմենի «Անսարալլահ» շարժման քաղաքական գրասենյակի անդամ Ալի ալ-Քահումն, անդրադառնալով Թել Ավիվի վրա հարձակումներին, ասել է․ «Եմենի  լայնածավալ գործողությունները շարունակվելու են և չեն դադարելու մինչև Գազայի պաշարման ավարտը»։

Նա նշել է, որ հարձակումն իրականացվել է սիոնիստ բռնազավթիչների դեմ պայքարի և Պաղեստինի ժողովրդին օգնելու նպատակով և ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ցեղասպան ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդերի  է ենթարկում անպաշտպան և ճնշված պաղեստինցիներն։

 

Պիտակ