Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i22357-Մուհամեդ_Մուրսին_ցմահ_ազատազրկման_է_դատապարտվել
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին և նրա երկու համախոհներ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ Քատարի օգտին լրտեսության մեղադրանքով: Այդ մասին որոշումը կայացրել է դատարանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2016 15:26 Asia/Tehran
  • Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին և նրա երկու համախոհներ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ Քատարի օգտին լրտեսության մեղադրանքով: Այդ մասին որոշումը կայացրել է դատարանը:

Ըստ աղբյուրի դատական նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է եգիպտական հեռուստաընկերությամբ: Եվս 6 ամբաստանյալներ, այդ թվում՝ 3 լրագրողներ դատապարտվել են մահապատժի՝ կախելու միջոցով:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ դատական նիստի մեկնարկը ձգձգվել է՝ Մուրսիին տեղափոխող ուղղաթիռի ուշանալու պատճառով:

Դատական նիստն սկսելիս, դատավորը հայտարարել է, թե այս գործով դատական 99 նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում հարցաքննվել են 48 վկաներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ընդհանուր առմամբ այս գործով անցնում է 11 մարդ, այդ թվում՝ Մուհամեդ Մուրսին:

Եգիպտոսի նախկին նախագահին և Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման նրա համախոհներին մեղադրել են այն բանի համար, որ Մուրսիի՝ նախագահի պաշտոնում լինելու ժամանակ հավաքել և քաթարյան հատուկ ծառայությանն են փոխանցել տեղեկություններ եգիպտական հատուկ ծառայությունների և բանակի մասին:

Մեղադրյալները բազմիցս հայտարարել են, որ չեն ընդունում մեղադրանքը և այն համարում են եգիպտական իշխանությունների կամայականության արդյունք:

galatv.am

18/6/2016