Էրդողանը փետրվարի կեսերին կայցելի Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2251-Էրդողանը_փետրվարի_կեսերին_կայցելի_Ադրբեջան
Փետրվարի կեսերին ծրագրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են Թուրքիայի նախագահի արձանագրային վարչությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 13:06 Asia/Tehran
  • Էրդողանը փետրվարի կեսերին կայցելի Ադրբեջան

Փետրվարի կեսերին ծրագրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են Թուրքիայի նախագահի արձանագրային վարչությունում:

Ըստ տեղեկատվության` ներկայում ճշտվում են այցի դետալները, ժամկետն ու տեւողությունը:

Նշվում է, որ այցի ընթացքում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակության խորհրդի նիստը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին անգամ այցով Ադրբեջանում գտնվել էր անցյալ տարվա կեսերին:

orer.am

2/2/2016