Մեկնաբանություն․ Սիոնիստական ռեժիմի ամենամեծ սխալը Դիմադրության ճկունությունն անտեսելն էր
(last modified Fri, 15 Nov 2024 06:15:18 GMT )
Նոյեմբեր 15, 2024 09:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն․ Սիոնիստական ռեժիմի ամենամեծ սխալը Դիմադրության ճկունությունն անտեսելն էր

Ամերիկյան Foreign Affairs ամսագիրը մի հոդվածում գրել է, որ Դիմադրության խմբերի կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի ամենամեծ սխալը եղել է այդ խմբերի ճկունությունն անտեսելը։

 Այսօր՝  նոյեմբերի 15-ին,  լրանում է  Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության  14-րդ ամիսը։ Իսկ Լիբանանում ռեժիմի վարած պատերազմը շարունակվում է արդեն երկու ամիս։ Այս ժամանակահատվածում Սիոնիստական ռեժիմը մարդկային ու նյութական կորուստներ է պատճառել Դիմադրության առանցքին։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում նահատակների թիվը հասել է 43 հազար 736-ի, իսկ վիրավորներինը՝ 103 հազար 370-ի։ Լիբանանում հոկտեմբերի 8-ից մինչ օրս 3 հազար 365 մարդ նահատակվել է, 14 հազարը՝ վիրավորվել։ Բացի մարդկային զոհերից, սիոնիստները փորձել են թուլացնել Դիմադրության քաղաքական, տնտեսական, ռազմական, նյութատեխնիկական և հաղորդակցական ենթակառուցվածքները և սպանել ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» մեծ թվով առաջնորդների:

Foreign Affairs-ը գրում է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի լիակատար աջակցության պայմաններում, Սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ ավերել է Գազայի հատվածի մեծ մասն իսկ Լիբանանում բուֆերային գոտի է ստեղծում տների ու գյուղերի ավերման միջոցով, սակայն չի կարողանում ամբողջությամբ ոչնչացնել Դիմադրության առանցքը։

Ըստ հոդվածագրի՝ Դիմադրության առանցքի տոկունությունը փաստել է, որ Սիոնիստական ռեժիմը դժվարությունների կհանդիպի ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» նման խմբավորումների ոչնչացման հարցում, և լայնածավալ պատերազմն այլ արդյունք չի ունենա, քան՝ կարճաժամկետ  մարտավարական «հաղթանակները»:

Դիւմադրությունը կարողանում է շարունակել պայքարել մի քանի պատճառներով։ Ամենակարևորը, որին անդրադարձել է նաև Foreign Affairs-ը, այն է, որ Դիմադրության առանցքը արմատավորվել է տարածաշրջանում և բազմիցս ցույց է տվել իր ճկունությունն ու տոկունությունը։ Դիմադրության խմբերի դիրքն իրենց երկրներում այնքան ամուր է, որ դրանք ոչնչացնելը գործնականում անհնար է։

Մյուս պատճառը Դիմադրության առաջնորդների և անդամների հավատքի և կրոնական համոզմունքների ուժն է: Դիմադրության խմբերի ղեկավարներն ու անդամները ոչ միայն վախ չունեն մահից, այլև պատիվ են համարում նահատակվել հանուն կրոնի ու հայրենիքի։ Դա նպաստել է նաև Սիոնսիտական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ նրանց հոգեբանական գերազանցությանը։

Ռեժիմի հանցագործությունների նկատմամբ Դիմադրության դիմացկունության մյուս պատճառն այս խմբերի ճկուն հրամանատարական հիերարխիան է:

 ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» առաջնորդների նահատակությունը չքայքայեց այդ խմբավորումները, քանի որ նրանց փոխարինեցին նոր հրամանատարներ։

Այս բոլոր գործոնները նպաստել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ Դիմադրության խմբերի տոկնությունաը և պատճառ դարձել, որ ռեժիմի կաբինետի որոշ անդամներ ու օկուպացված տարածքների բնակիչները զգուշացնեն ռեժիմի կառավարությանը՝  պատերազմի շարունակման հետևանքների կապակցությամբ ու պահանջեն դադարեցնել այն։