«Հեզբոլլահը» հաստատել է իր մամուլի պատասխանատուի նահատակության լուրը
(last modified Mon, 18 Nov 2024 07:45:07 GMT )
Նոյեմբեր 18, 2024 11:15 Asia/Tehran
  • «Հեզբոլլահը»  հաստատել է իր մամուլի պատասխանատուի նահատակության լուրը

«Հեզբոլլահը» հաստատել է իր մամուլի պատասխանատու Մուհամեդ Աֆիֆ Ալ Նաբուլսիի նահատակության լուրը։

Մի հայտարարությամբ «Հեզբոլլահը» ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդին, կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսլամական Դիմադրության մարտիկներին և Աֆիֆ ալ Նաբլսիի ընտանիքին, նշելով, որ շարունակելու է պայքարը Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի դեմ։ 

Կիրակի երեկոյան, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրսայելի իրականացրած ավիահարվածների  հետևանքով, նահատակվել է «Հըզբոլլահի» մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Աֆիֆին։

 ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Աֆիֆիի սպանությունը չի կարող խլացնել Դիմադրության ձայնը և վկայում է օկուպանտների բարոյական անկման խորության, ինչպես նաև օկուպացված տարածքներում Դիմադրության հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով առաջացած ճնշման մասին։