Բնակելի տների ռմբակոծում․ Իսրայելի նոր ռազմավարությունը Լիբանանում Հեզբոլլահի դեմ ձախողումից հետո
Pars Today- Ըստ որոշ ռազմական փորձագետների, Սիոնիստական բանակը ստիպված է եղել փոխել իր ռազմավարությունը հարավային Լիբանանում՝ տեսնելով Հեզբոլլահի ուժերի աներեւակայելի դիմադրությունը:
Սիոնիստական ռեժիմը Լիբանանի դեմ իր ցամաքային ագրեսիան սկսել է 2024 թվականի հոկտեմբերի սկզբից, սակայն դրանից հետո չի կարողացել գրավել այս երկրի անգամ մեկ գյուղ, քանի որ բախվել է Հեզբոլլահի ուժերի աներևակայելի դիմադրությանը։
Pars Today-ը մեջբերելով «Ալ Ջազիրա» ցանցը հաղորդել է, այս ընթացքում առնվազն 100 իսրայելցի զինվոր է սպանվել, ևս 1000-ը վիրավորվել է, և ոչնչացվել է 43 «Մերկավա» տանկ, ութ բուլդոզեր, մի քանի առաջադեմ անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա։
Չնայած այս շարժման նշանավոր առաջնորդների սպանությանը, Սիոնիստական ռեժիմը չէր պատկերացնում Հեզբոլլահի ուժերի նման դիմադրության հանդիպել: Այս ցանցի հաղորդման համաձայն՝ սիոնիստ զինվորականները փոխել են իրենց մարտավարությունը, ռմբակոծել են բնակելի տները Լիբանանի հարավում և արագ նահանջել՝ կանխելու ավելի շատ զոհեր ոնենալը։ Որովհետեւ դիմադրության ուժերի դարանները մինչ այժմ լավ են աշխատել։
Բայց ինչո՞ւ ագրեսիայի սկզբից ավելի քան մեկ ամիս անցնելով, անգամ մեկ գյուղի վերահսկողությունը դեռ չի անցել սիոնիստ զինվորականների ձեռքը։
Ռազմական փորձագետները կարծում են, որ Հեզբոլլահի ուժերի կատաղի դիմադրությանը հանդիպելուց հետո իսրայելական բանակը հասկացել է, որ չի կարող մնալ Լիբանանում, և այս քայլը կարող է ավելի շատ զոհեր պատճառել օկուպանտներին։
Այսպես, թեև ի սկզբանե սիոնիստները մտադիր էին խորապես ներթափանցել լիբանանյան հողը մինչև Լիտանի գետը, սակայն տեսնելով Հեզբոլլահի ուժերի դիմադրությունը, փոխեցին իրենց ռազմավարությունը և ներկայումս ընդամենը երեք կիլոմետր են ներթափանցել այս երկրի ներսը։
Սիոնիստական լրատվամիջոցները հաճախ են մտահոգություն հայտնել Գազայի և Լիբանանի պատերազմի վերաբերյալ իրենց վերլուծություններում և հայտարարել, որ Լիբանանը վերածվել է սիոնիստ զինվորականներին կուլ տվող անցքի:
Այս համատեքստում իսրայելական 12 հեռուստաալիքը հայտարարեց, որ այս ռեժիմի բանակի խոսնակի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ ներկայումս բանակում կա ավելի քան 10000 զինվորի պակաս, որից 7500-ը պետք է ծառայեն մարտական ստորաբաժանումներում։
Միևնույն ժամանակ Հարեդի հրեաներին գրավելու փորձը հաջողության շանսեր չունի։
Kan 11 լրատվական ալիքի արաբական բաժնի ղեկավար Ռուի Կաիսը նույնպես ասում է, որ Լիբանանի Հեզբոլլահը դեռ կանգուննէ և շարունակում է իր կանոնավոր հրթիռային հարձակումները։
Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը նույնպես հաղորդել է, որ Իսրայելի պատերազմի նոր նախարարի մեծ սխալն այն էր, որ նախարար նշանակվելուց մեկ շաբաթ անց հայտարարեց, որ Իսրայելը հաղթել է Հեզբոլլահին։ Ըստ այս հաղորդման, նրա սխալներից մեկն այն էր, որ նա պատերազմի նպատակը՝ Հեզբոլլահի զինաթափումն էր հայտարարել, ինչը կազդի Հեզբոլլահի դիրքերի վրա ընթացիկ բանակցություններում։