Հորդանանում Իսրայելի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով կա մեկ զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226062-Հորդանանում_Իսրայելի_դեսպանատան_ուղղությամբ_իրականացված_հրաձգության_հետևանքով_կա_մեկ_զոհ
Սիոնիստական ԶԼՄ-ները հայտնել են, որ Հորդանանում Իսրայելի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով կա մեկ զոհ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2024 07:06 Asia/Tehran

Սիոնիստական ԶԼՄ-ները հայտնել են, որ Հորդանանում Իսրայելի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով կա մեկ զոհ։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը փակել է դեպի դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները։ 
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունմը հաղորդում է, որ զինված անձը կրակ է բացել Հորդանանում իսրայելի դեսպանատան ուղղությամբ։ 
Հորդանանի հանրային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ ուժայինների հետ բախման ժամանակ սպանվել է մեկ զինված անձ, իսկ անվտանգության 3 աշխատակիցներ վիրավորվել են։
ԶԼՄ-ները հայտնում են, որ կրակոցների ձայներ լսելուց հետո անվտանգության ուժերը փակել են դեպի Ամմանում Իսրայելի դեսպանատուն տանող ճանապարհները։ 
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Հորդանանի անվտանգության ուժերը խուզարկել են որոշ բնակարաններ  և շրջափակել Իսրայելի դեսպանատունը։