ՀԱՄԱՍ-ն աշխարհի ազատախոհներին հրավիրել է մասնակցել Գազայի հետ համերաշխության երթին
(last modified Fri, 29 Nov 2024 08:22:11 GMT )
Նոյեմբեր 29, 2024 11:52 Asia/Tehran
  •  ՀԱՄԱՍ-ն աշխարհի ազատախոհներին հրավիրել է մասնակցել Գազայի հետ համերաշխության երթին

ՀԱՄԱՍ-ն արաբ, մուսուլման և ազատախոհ ազգերին կոչ է արել այսօրվանից ցույցեր կազմակերպել՝ Գազայի ճնշված ժողովրդին իրենց սրտակցությունը հայտնելու համար։

Հղում անելով պաղեստինյան «Ալյոմ» գործակալությանն ԻՌՆԱ-ն հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ն աշխարհի արաբ, մուսուլման և ազատախոհ ազգերին, այդ թվում՝ կրոնական գիտնականներին, ազդեցիկ գործիչներին, ակտիվ և ազդեցիկ կառույցներին կոչ է արել այսօրվանից սկսած կազմակերպել ցույցեր, համերաշխություն հայտնել Գազայի ժողովրդին ու միևնույն ժամանակ ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա՝ Գազայի հատված մարդասիրական և բժշկական օգնություն հասցնելու համար։

ՀԱՄԱՍ-ն աշխարհի բոլոր ազատախող մարդկանց հորդորել է շարունակել դատապարտել  Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններն ու համերաշխություն հայտնել Պաղեստինմի ժողովրդին,  պաղեստինցի երեխաների, կանանց ու բոլոր քաղաքացիական անձանց նկատմամբ ռեժիմի ագերսիան դադարեցնելու նպատակով։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է․ «Եկեք բոլորս համախմբվենք ուրբաթ օրը և առաջիկա օրերին և աշխարհին ցույց տանք մեր համերաշխությունը Գազայի և Պաղեստինի ժողովրդի հետ և ընդդեմ օկուպանտների հանցագործությունների՝ մինչև Երուսաղեմը բռնազավթած  ռեժիմի ագրեսիան դադարեցվի»։