Դամասկոսում ամերիկյան պատվիրակության հետ Ալ-Ջոլանիի հանդիպման մանրամասները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227176-Դամասկոսում_ամերիկյան_պատվիրակության_հետ_Ալ_Ջոլանիի_հանդիպման_մանրամասները
Սիրիական Ալ-Վաթան թերթը հայտարարել է Դամասկոսի հյուրանոցներից մեկում ամերիկյան պատվիրակության հետ Սիրիայի նոր իշխանության ղեկավար, ալ-Ջոլանի անվամբ հայտնի, Ահմեդ ալ-Շարայի հանդիպման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2024 13:28 Asia/Tehran
  • Դամասկոսում ամերիկյան պատվիրակության հետ Ալ-Ջոլանիի հանդիպման մանրամասները

Սիրիական Ալ-Վաթան թերթը հայտարարել է Դամասկոսի հյուրանոցներից մեկում ամերիկյան պատվիրակության հետ Սիրիայի նոր իշխանության ղեկավար, ալ-Ջոլանի անվամբ հայտնի, Ահմեդ ալ-Շարայի հանդիպման մասին։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ այս հանդիպման մանրամասների մասին սիրիական «Ալ-Վաթան» թերթը գրել է. Ամերիկյան պատվիրակությունը Ալ-Շարայի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին։

Սիրիական «Ալ-Վաթան» թերթը նաև հավելել է. «Ամերիկյան պատվիրակությունը խորհրդակցել է Ալ-Շարայի հետ «Թահրիր ալ-Շամ» խմբին ահաբեկչական ցուցակից հանելու վերաբերյալ»։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդգծել էր, որ երեք բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներ ուրբաթ օրը ժամանել են Դամասկոս՝ հանդիպելու «Թահրիր ալ-Շամ»-ի խմբավորման անդամների հետ և քննարկելու անցումային սկզբունքները։

Հայտարարության մեջ ասվում է, որ Դամասկոս են ժամանել պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Բարբարա Լիֆը, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Դենիել Ռուբինշտեյնը և պատանդների հարցերով հատուկ բանագնաց Ռոջեր Քարստենը։

Այս հայտարարության մեջ ընդգծվում է, որ ամերիկացի դիվանագետները կհանդիպեն Սիրիայի ժամանակավոր վարչակազմի պաշտոնյաների հետ։

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ պաշտոնյաները կփորձեն տեղեկություններ ստանալ անհետացած ամերիկացիներ «Օսթին Թայսի», «Մաջդ Քամալմազի» և այլոց մասին։ Ամերիկյան պատվիրակությունը կհանդիպի նաև Սիրիայի քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և տարբեր համայնքների անդամների հետ։