Գազայում ցեղասպանությունհը շարունակվում է արդեն 442 օր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227204-Գազայում_ցեղասպանությունհը_շարունակվում_է_արդեն_442_օր
Ըստ այս հաղորդման՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է վերջին 77 օրում իրականացված հարձակումների ժամանակ 60 իսրայելցի զինվորների, սպաների և ենթասպաների սպանության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2024 10:54 Asia/Tehran
  • Գազայում ցեղասպանությունհը շարունակվում է արդեն 442 օր

Ըստ այս հաղորդման՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է վերջին 77 օրում իրականացված հարձակումների ժամանակ 60 իսրայելցի զինվորների, սպաների և ենթասպաների սպանության մասին։

Տեղյակ աղբյուրները նշում են, որ Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններում կան վիճելի կետեր, որոնց պատճառով ՀԱՄԱՍ-ի և Սիոնիստական օկուպանտ ռեժիմի միջև գերիների փոխանակման մասին համաձայնագիրը չի ստորագրվում։
Al-Arabi Al-Jadeed գործակալությունը հաղորդում է, որ ամենավիճահարույց կետը ՀԱՄԱՍ-ի պահանջն է՝ հստակեցնելու «պատերազմ» բառը և կիրառել «պատերազմն ավարտել համաձայնագրի երրորդ փուլի դրույթների կնքմամբ» արտահայտությունը։ Իսրայելական կողմն առաջարկում է կիրառել «ռազմական գործողությունների դադարեցում» արտահայտությունը, որն անընդունելի է ՀԱՄԱՍ-ի համար։
Վիճահարույց մյուս կետը վերաբերում է  երկարաժամկետ ազատազրկման դատապարտված պաղեստինցի բանտարկյալների ցուցակում Իսրայելի վետոին։