Խոստովանություններ «դիակի գծի» մասին․Սիոնիստ բանակայինների մրցույթը պաղեստինցի երեխաների սպանության համար
Pars Today- Հրապարակված խոստովանությունների հիման վրա իսրայելցի հրամանատարները խրախուսում են իրենց ուժերին սպանել երեխաներին:
Եբրայական «Հաարեց» թերթը ցնցող զեկույց է հրապարակել Գազայի Նեցարիմ առանցքում Սիոնիստական ռեժիմի բանակի գործողությունների մասին, որը ներառում է բանակի որոշ հրամանատարների ու զինվորների խոստովանությունները։
Հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է,որ զեկույցում թերթը վկայակոչելով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ռազմական հրամանատարների խոսքերը․ նշել է,- «Նեցարիմի առանցքի հյուսիսում կա ենթադրյալ գիծ, որը հայտնի է, որպես «դիակի գծի», և Գազայի բնակիչները ճանաչում են այն»:
Այս հրամանատարներն ասել են.- «Այս տարածքում պաղեստինցիների վրա կրակելուց հետո նրանց մարմինները մնում են գետնին, որպեսզի շները ուտեն»:
Սիոնիստական ռեժիմի բանակի 252-րդ բրիգադի հրամանատարը Նեցարիմի առանցքը անվանել է մահվան գոտի և ասել, որ յուրաքանչյուր ոք, ով մոտենա այս տարածքին, թիրախ կդառնա։
Սիոնիստ հրամանատարը հավելել է.-«Գազայի հատվածում տեղակայված ռազմական ստորաբաժանումների միջև մրցակցություն է ընթանում ավելի մեծ թվով պաղեստինցիներին սպանելու համար»: Նա ասել է. «Բանակը Նեցարիմում սպանում է խաղաղ բնակիչներին և նրանց ներկայացնում որպես ռազմական և դիմադրության ուժեր»։
«Հաարեց» թերթը այնուհետև մեջբերելով իսրայելցի սպայի խոսքերը գրել է. «Սա առաջին պատերազմն է, երբ հրամանատարներն անում են այն, ինչ ուզում են, և ցանկացած գործողություն կատարվում է առանց հրամանի»:
Թերթը հղում անելով սիոնիստ զինվորներին, գրում է, որ Գազայի հատվածում հրամանատարները ձգտում են անձնական հաղթանակի:
Այս զինվորները հավելել են. «Այս հրամանատարներից մեկը հայտարարել էր, որ մեր ստորաբաժանման հաղթանակը Գազայի հյուսիսային հատվածը բնակիչներից դատարկելն էր»:
Մեկ այլ զինվոր ասել է, որ ընկերները սպանել են 16-ամյա դեռահասի, իսկ հրամանատարը խրախուսել է նրանց և պահանջել, որ հաջորդ օրը սպանեն 10 պաղեստինցի երեխաների»:։
Թերթը, վկայակոչելով Սիոնիստական բանակի մի քանի սպաների, գրել է. -«99-րդ ստորաբաժանման ուժերը նկատել են երկու երեխաների հետ մի ծերունու, ապա ուղղաթիռով թիրախավորել նրանց»: Նրանք հավելել են.«Նեցարիմի առանցքի վրա ենթադրյալ գծեր են սահմանվել, և յուրաքանչյուրը, ով այս տարածք մտնի հյուսիսից կամ հարավից, կսպանվի»:
Սպաները նշել են.-«Գումարտակի հրամանատարի տեղակալը հրամայել է սպանել խաղաղ բնակիչներին, մինչդեռ սպաներից մեկը նրան հայտնել է, որ նրանք կարող են լինել իսրայելցի գերիներ։ Մեկ այլ զինվոր «Հաարեց» թերթին ասել է. «Մենք սպանեցինք 200 պաղեստինցի խաղաղ բնակիչների, և նրանցից միայն 10-ն էին ՀԱՄԱՍ-ի անդամներ, սակայն բանակը հայտարարեց, որ սպանել է հարյուրավոր դիվերսանտների»:
Նա հավելել է.«Հրամայվել է, որ ով մոտենա Նեցարիմի առանցքին, պետք է սպանվի գլխին կրակված մի փամփուշտով»: