Իսրայելը Գազայում սպանել է ավելի քան 600 մարզիկների
Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է որ Գազայի պատերազմի մեկնարկից (2023թ. հոկտեմբերի 7) մինչ օրս նահատակվել է 644 պաղեստինցի մարզիկ։ Հայտարարության մեջ ասված է, որ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները ոչ միայն միջազգային իրավունքի բացահայտ խախտում են, այլև Դմադրության ոգին թուլացնելու ու Պաղեստինի ժողովրդի կյանքը ոչնչացնելու բացահայտ փորձ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան աշխարհին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել փորձել կասեցնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և աջակցել պաղեստինցի մարզիկներին, որոնք հույսի և կայունության խորհրդանիշներ են:
Ավելի վաղ Պաղեստինի ինքնավարության լրատվական գրասենյակը հայտարարել էր, որ լրագրողների, բժիշկների, մարզիկների և քաղաքական գործիչների թիրախավորումը բարբարոսություն է և ծրագրված հանցագործություն օկուպանտ իսրայելցիների կողմից։ Հայտարարության մեջ ասված է, որ այդ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը կրում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան։
Գազայում նահատակների թիվը հասել է 45 հազար 259-ի
Գազայի ԱՆ տվյալներով՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ից պատերազմի զոհերի թիվը հասել է 45 հազար 259-ի, վիրավորներինը՝ 107 հազար 627-ի։
Նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելն իրականացրել է 4 գործողություն, որոնց հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 54 մարդ։
Ըստ այդ հաղորդման՝ Գազայի հատվածի տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ դեռևս համարվում են անհետ կորած, կամ գտնվում են փլատակների տակ։