Սիոնիստական թերթ. Իսրայելը միջազգային ասպարեզում աննախադեպ կերպով մեկուսանում է
Սիոնիստական Calcalist թերթն անդրադարձել է հակաիրսայեալական պատժամիոջցների խստացմանն ու ռեժիմի միջազգային մեկուսացմանը, այս իրավիճակը բնութագրելով որպես սարսափելի պատկեր։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Սահաբ գործակալությունը հաղորդում է, որ թերթը գրել է․ «Իսրայելի մեկուսացումն ու ռեժիմի բոյկոտի շարժումն օրեցօր ուժեղանում են։ Ավիաընկերությունները մեկը մյուսի հետևից չեղարկում են թռիչքները դեպի Բեն Գուրիոն օդանավակայան, իսկ տարբեր կառավարություններ դադարեցնում են զենքի վաճառքը Իսրայելին»:
Թերթը հավելել է․ «Ամեն օր ավելի ու ավելի շատ արտիստներ են չեղարկում իրենց համերգները Իսրայելում, համալսարանների համագործակցության նախագծերը չեղարկվում են, իսկ միջազգային ենթակառուցվածքային ընկերությունները որոշում են դուրս գալ իսրայելական նախագծերից: Այս իրավիճակը վկայում է պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի քաղաքականության և գործողությունների, հատկապես՝ Գազայում իրականացված ցեղասպանության նկատմամբ համաշխարհային ընդդիմության ալիքի մեծացման մասին»։
Պաղեստինի ԱՆ երեկվա հայտարարության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 45 հազար 317-ի, վիրավորներինը՝ 107 հազար 713 -ի։
Չնայած այս բոլոր հանցագործություններին, Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ 445 օր շարունակվող պատերազմից հետո դեռ չի կարողացել հասնել այս իր նպատակներին, այն է՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժումը և վերադարձնել գերիներին։