Օկուպացված տարածքներում Վատիկանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227398-Օկուպացված_տարածքներում_Վատիկանի_դեսպանը_կանչվել_է_Իսրայելի_ԱԳՆ
Հռոմի Պապի կողմից Գազայի հատվածում պատերազմը քննադատելուց հետո, Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է օկուպացված տարածքներում Վատիկանի դեսպանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 07:28 Asia/Tehran
  • Օկուպացված տարածքներում Վատիկանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Հռոմի Պապի կողմից Գազայի հատվածում պատերազմը քննադատելուց հետո, Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է օկուպացված տարածքներում Վատիկանի դեսպանին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ նախարար Գեդեոն Սաարի հրամանով, եպիսկոպոս Ադոլֆո Տիտո Իլինան կանչվել է նախարարություն և նրան է փոխանցվել ռեժիմի դժգոհությունը՝ Ֆրանցիսկոս Պապի հայտարարության կապակցությամբ։

Շաբաթ օրը Ֆրանցիսկոս Պապը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի ռեժիմի ավիահարվածները Գազայի հատվածի վրա, դա համարելով բացահայտ վայրագություն։

Հռոմի պապը  «բարբարոսություն» է որակել դեկտեմբերի 20-ին Գազայի կենտրոնում գտնվող տան ռմբակոծությունը, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս  երեխա:   

Գազայի հատվածում ողբերգական պայմանների մասին Հռոմի Պապի խոսքերը  հնչել են Սուրբծննդյան տոնակատարությունների կապակցությամբ նախարարների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հռոմի Պապը, ով վերջին ամիսներին  բացահայտորեն քննադատել է Գազայի հատվածում սիոնիստական հանցագործությունները, անցյալ ամիս լույս տեսած իր գրքում ասել է, որ միջազգային հանրությունը պետք է հետաքննի Գազայում տեղի ունեցածը, քանի որ իրավիճակը նման է ցեղասպանության։