Օկուպացված տարածքներում Վատիկանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Հռոմի Պապի կողմից Գազայի հատվածում պատերազմը քննադատելուց հետո, Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է օկուպացված տարածքներում Վատիկանի դեսպանին։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ նախարար Գեդեոն Սաարի հրամանով, եպիսկոպոս Ադոլֆո Տիտո Իլինան կանչվել է նախարարություն և նրան է փոխանցվել ռեժիմի դժգոհությունը՝ Ֆրանցիսկոս Պապի հայտարարության կապակցությամբ։
Շաբաթ օրը Ֆրանցիսկոս Պապը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի ռեժիմի ավիահարվածները Գազայի հատվածի վրա, դա համարելով բացահայտ վայրագություն։
Հռոմի պապը «բարբարոսություն» է որակել դեկտեմբերի 20-ին Գազայի կենտրոնում գտնվող տան ռմբակոծությունը, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս երեխա:
Գազայի հատվածում ողբերգական պայմանների մասին Հռոմի Պապի խոսքերը հնչել են Սուրբծննդյան տոնակատարությունների կապակցությամբ նախարարների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Հռոմի Պապը, ով վերջին ամիսներին բացահայտորեն քննադատել է Գազայի հատվածում սիոնիստական հանցագործությունները, անցյալ ամիս լույս տեսած իր գրքում ասել է, որ միջազգային հանրությունը պետք է հետաքննի Գազայում տեղի ունեցածը, քանի որ իրավիճակը նման է ցեղասպանության։