Եմենի անօդաչու թռչող սարքը հարձակվել է իսրայելական երկու կարևոր կենտրոնների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227412-Եմենի_անօդաչու_թռչող_սարքը_հարձակվել_է_իսրայելական_երկու_կարևոր_կենտրոնների_վրա
Pars Today - Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է այս երկրի անօդաչու թռչող սարքի հարձակման մասին սիոնիստների կողմից գրավված տարածքներում երկու կարեւոր կենտրոնների վրա։
(last modified 2025-12-04T15:54:52+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 16:16 Asia/Tehran
  • Եմենի անօդաչու թռչող սարքը հարձակվել է իսրայելական երկու կարևոր կենտրոնների վրա

Pars Today - Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է այս երկրի անօդաչու թռչող սարքի հարձակման մասին սիոնիստների կողմից գրավված տարածքներում երկու կարեւոր կենտրոնների վրա։

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին չորեքշաբթի գիշեր  հայտարարել է, որ այս երկրի անօդաչու սարքերը երկու ռազմական գործողություններ են իրականացրել՝ ի պատասխան Գազայի հատվածում  պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հանցագործություններին՝ շարունակելով աջակցության հինգերորդ փուլը՝ «Ֆաթհ ալ-Մոուդի և Սուրբ ջիհադ» օպերացիայի շրջանակներում: Ըստ Pars Today-ի՝ Յահյա Սարիի հայտարարության համաձայն՝ ԱԹՍ-ներով թիրախավորվել են առաջին գործողության ժամանակ գրավյալ Յաֆֆայի (Թել Ավիվ) տարածքում սիոնիստական ​​կարևոր և զգայուն կենտրոնը, իսկ երկրորդ գործողության ժամանակ՝ գրավյալ Աշքելոնի տարածքում մի արդյունաբերական տարածք:

Այս հայտարարության մեջ Եմենի զինված ուժերի խոսնակը նշել է, Գազայի հատվածում ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հանցագործությունների ստվերում եմենցիները շարունակում են ռազմական գործողությունները իսրայելական թշնամու դեմ, և այս գործողությունը կդադարի միայն այն ժամանակ, երբ դադարեցվի հարձակումը Գազայի հատվածի վրա և վերացվի նրա պաշարումը:

Վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի հատվածում ճնշված պաղեստինյան ժողովրդի դիմադրության, Եմենի բանակը հարձակումներ է իրականացրել Իսրայելի ռեժիմի ռազմական թիրախների դեմ, մինչդեռ Սիոնիստական ​​ռեժիմը գտնվում է ծովային շրջափակման մեջ։

Այս առնչությամբ Եդիոտ Ահարոնոտ եբրայական թերթը չորեքշաբթի օրը նշել է, որ Եմենի դեմ Իսրայելի ոչ մի սպառնալիք չի կարող ստիպել եմենցիներին հետ քաշվել իրենց դիրքերից՝ ընդգծելով, որ եմենցի հրթիռները քունը փախցրել են իսրայելցիների աչքերից և խաթարել նրանց առօրյան։