Սիրիայի Տարտուս քաղաքում սպանվել են Ալ-Ջոլանի գլխավորած կազմակերպության 14 անդամներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227414-Սիրիայի_Տարտուս_քաղաքում_սպանվել_են_Ալ_Ջոլանի_գլխավորած_կազմակերպության_14_անդամներ
Pars Today- Սիրիական ընդդիմությանը առնչվող աղբյուրները հայտնել են այս երկրի արևմուտքում Սիրիայի զինված ընդդիմության առաջնորդ «Ալ-Ջոլանիի» կազմակերպությանը հարող ուժերից 14 մարդու մահվան մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 13:38 Asia/Tehran
  • Սիրիայի Տարտուս քաղաքում սպանվել են Ալ-Ջոլանի գլխավորած կազմակերպության 14 անդամներ
    Սիրիայի Տարտուս քաղաքում սպանվել են Ալ-Ջոլանի գլխավորած կազմակերպության 14 անդամներ

Pars Today- Սիրիական ընդդիմությանը առնչվող աղբյուրները հայտնել են այս երկրի արևմուտքում Սիրիայի զինված ընդդիմության առաջնորդ «Ալ-Ջոլանիի» կազմակերպությանը հարող ուժերից 14 մարդու մահվան մասին։

Սիրիայում Ալ-Ջոլանիի կողմից ձևավորված կառավարության անդամ Մոհամմադ Աբդ ալ-Ռահմանը չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ «Թահրիր ալ-Շամ» խմբավորման հրամանով ինքնահռչակ Հանրային անվտանգության հիմնակրկի 14 անդամ է սպանվել  արևմտյան Սիրիայի Տարտուս նահանգի արվարձաններում դարանակալման արդյունքում: Ըստ Փարս Թուդեյի, Աբդուլ Ռահմանը հաստատել է, որ այս դարանակալումից վիրավորվել են 10 զինված գրոհայիններ և պնդել է, որ այս դարանակալումն իրականացրել են Սիրիայի նախկին կառավարությունից մնացած ուժերը։

Սիրիական գրոհայինների հետ առնչվող աղբյուրները հայտարարել են այս երկրի արևմուտքում գտնվող Տարտուս նահանգում Թահրիր ալ-Շամ խմբավորման հրամանատարության տակ գտնվող ինքնահռչակ Հանրային անվտանգության վարչության 24 անդամների սպանության և վիրավորման մասին, մինչդեռ հյուսիսային Սիրիայի քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում ընդդեմ զինված ընդդիմության՝ ի պատասխան Ալաիների սրբավայրերից մեկի պղծմանը:

Սիրիական աղբյուրների փոխանցմամբ՝ «Բաշար Ասադի» կառավարության տապալումից հետո Սիրիայի տարբեր շրջաններում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի տեղաշարժերը։ Ըստ այդ աղբյուրների՝ սիրիայի գրոհայինների առաջնորդ «Աբու Մոհամմադ Ալ-Ջուլանիի» հետ առնչվող տարրերի լռության ստվերում ահաբեկիչները սպանում ու առևանգում են Սիրիայի քաղաքացիներին։