Սիրիայի Տարտուս քաղաքում սպանվել են Ալ-Ջոլանի գլխավորած կազմակերպության 14 անդամներ
-
Սիրիայի Տարտուս քաղաքում սպանվել են Ալ-Ջոլանի գլխավորած կազմակերպության 14 անդամներ
Pars Today- Սիրիական ընդդիմությանը առնչվող աղբյուրները հայտնել են այս երկրի արևմուտքում Սիրիայի զինված ընդդիմության առաջնորդ «Ալ-Ջոլանիի» կազմակերպությանը հարող ուժերից 14 մարդու մահվան մասին։
Սիրիայում Ալ-Ջոլանիի կողմից ձևավորված կառավարության անդամ Մոհամմադ Աբդ ալ-Ռահմանը չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ «Թահրիր ալ-Շամ» խմբավորման հրամանով ինքնահռչակ Հանրային անվտանգության հիմնակրկի 14 անդամ է սպանվել արևմտյան Սիրիայի Տարտուս նահանգի արվարձաններում դարանակալման արդյունքում: Ըստ Փարս Թուդեյի, Աբդուլ Ռահմանը հաստատել է, որ այս դարանակալումից վիրավորվել են 10 զինված գրոհայիններ և պնդել է, որ այս դարանակալումն իրականացրել են Սիրիայի նախկին կառավարությունից մնացած ուժերը։
Սիրիական գրոհայինների հետ առնչվող աղբյուրները հայտարարել են այս երկրի արևմուտքում գտնվող Տարտուս նահանգում Թահրիր ալ-Շամ խմբավորման հրամանատարության տակ գտնվող ինքնահռչակ Հանրային անվտանգության վարչության 24 անդամների սպանության և վիրավորման մասին, մինչդեռ հյուսիսային Սիրիայի քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում ընդդեմ զինված ընդդիմության՝ ի պատասխան Ալաիների սրբավայրերից մեկի պղծմանը:
Սիրիական աղբյուրների փոխանցմամբ՝ «Բաշար Ասադի» կառավարության տապալումից հետո Սիրիայի տարբեր շրջաններում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի տեղաշարժերը։ Ըստ այդ աղբյուրների՝ սիրիայի գրոհայինների առաջնորդ «Աբու Մոհամմադ Ալ-Ջուլանիի» հետ առնչվող տարրերի լռության ստվերում ահաբեկիչները սպանում ու առևանգում են Սիրիայի քաղաքացիներին։